16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայտնաբերվել է չնախատեսված վայրերում աղբը թափելու 143 դեպք

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու` պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման ուղղությամբ: Ըստ այդմ,  նախորդ երկու շաբաթների ընթացքում արձանագրվել է խախտման 79 դեպք: Զեկուցվել է նաև, որ նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է չնախատեսված վայրերում աղբը թափելու 143 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում էլ հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 14 դեպքի մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին ու համապատասխան ծառայություններին հանձնարարել է  ակտիվացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները և գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 42  վարչական արձանագրություն:

Քաղաքաշինության ոլորտում նախորդ երկու շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 9  դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել  4  հասցեներում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ