16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Միանալու առաջարկ, մերժում, դանակահարություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից նախկին կնոջը դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2015 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, 30-ամյա Ա.Զիլֆիմյանը, նախապես տեղեկանալով, որ նախկին կինն այդ պահին գտնվում է քրոջ տանը, այցելել է նրան՝ համոզելու, որ վերադառնա, և շարունակեն իրենց համատեղ ընտանեկան  կյանքը։ Մերժում ստանալով, վերջինիս սպանելու դիտավորությամբ՝ տղամարդը գուլպայի միջից հանել է կտրող-ծակող գործիք հանդիսացող դանակը և բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ տուժած կնոջ քրոջ ամուսնու միջամտության արդյունքում։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 30-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ