Հայաստանում երկսեռ հորթուկ է ծնվել՝ բադի կտուցով
Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում նախօրեին արտառոց դեպք է գրանցվել։ Անուշ Կոստանյանի կովը թռչնի գլխով, կովի մարմնով հորթուկ պետք է ծներ, եթե կովը չվիժեր։
«Չէի կարողանում կովին կթեի, անհանգիստ էր, առաջին անգամ էր, ստիպված կանչեցի անասնաբույժին։ Կանչեցինք, եկավ, ասաց, որ կովը վիժում է և բժշկի միջամտությամբ կարողացել են ընկերքից հանել տարօրինակ զանգվածը: Մենք բոլորս մինչև հիմա զարմացած ենք, մեզ համար հանելուկ է այդ ամենը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կոստանյանը
Կովատերը պնդում է, որ նախկինում կովը հորթուկներ ունեցել է, բայց որևէ խնդիր չի առաջացել. «Չենք հասկանում՝ ինչը կարող է պատճառը լինել։ Բժիշկը ասաց, որ կպարզեն և կասեն»։
Անասնաբույժ Եղիշ Կոստանյանն, որն ընդունել է ծնունդը մեզ հետ զրույցում նշեց, որ իր անասնաբուժական գործունեության ընթացքում այդպիսի դեպքի չի հանդիպել. «Բադի կտուցով և 4 ոտքով ինչ-որ կենդանի է: 30 տարի է՝ անասնաբույժ եմ, իմ պրակտիկայում նման բան չեմ տեսել: Առաջին անգամ է լինում, եղել է, որ հորթը երկսեռ է ծնվել, հինգ ոտքանի, եթե անհանգիստ չլիներ և չվիժեր, հետաքրքիր տեսքով մի կենդանի էր ծնվելու»,- ասաց անասնաբույժը: