22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նոր դեմքեր են պետք

Ներկայացնում ենք Լևոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում բյուջեի քննարկմանը: Ներկայացված փաստաթուղթը ըստ էության մեկ իրողություն է ցույց տալիս. Որ ներկա կառավարությունը, իսկ ավելի ճիշտ՝ իշխանությունը չունի երկրի զարգացման ոչ ծրագիր, ոչ հավակնություն եւ ոչ էլ հույս: Կառավարությունը նախատեսում է 2015 թվականին 2.5 տոկոս տնտեսական աճ, իսկ 2016 թվականին` 2.2 տոկոս: Թե ինչ են  նշանակում այս թվերը […]

Սիրեք ձեր տղամարդկանց

Նոյեմբերի 19-ին ողջ աշխարհում նշվում է տղամարդկանց միջազգային օրը: Տոնն առաջին անգամ նշել են 1999 թվականին Տրինիդադ եւ Տոբագոյի (կղզի-պետություն Կարիբյան ծովում) բնակիչները: Այնուհետև տոնը սկսել են նշել նաև Ավստրալիայում, Կարիբյան ծովավածոցի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում և ՄԱԿ-ում: Տղամարդկանց միջազգային օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը սեւեռել տղամարդկանց գենդերային խտրականության վրա՝ ընտանիքում նրանց դերի կարեւորության […]

Ընդունելություն` ՊՆ վարչական համալիրում

Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում գտնվող Թավիթյան հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի ներկայացուցիչներին` դեկան Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Թավիթյան հիմնադրամի կատարած աշխատանքը հիրավի ազգանվեր գործունեություն է, որը հնարավորություն է ընձեռում է հայ երիտասարդներին ուսանել աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններից մեկում: Իր […]

Դեղերը թանկացե՞լ են. վարչապետը նկատեց

Առողջապահության նախարարությունն այս տարվա մայիսից մինչև հոկտեմբեր դեղ ներկրող չորս ընկերություններում մշտադիտարկում են անցկացրել՝ դեղերի շուկայում տիրող իրավիճակը պարզելու նպատակով: Նրանք ուսումնասիրել են ամենավաճառվող և ըստ գնացուցակնեևրի հիսուն անուն դեղամիջոցներ: Մշտադիտարկումն անցակցրել  են Երևանում և մարզերում: Նախարար  Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ, դեղորայքի գների 60 տոկոսը մնացել են անփոփոխ, 34տոկոսը նվազել է շուրջ 30 տոկոսով, վեց տոկոսը […]

Դիտարկում է անցկացվել

Նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Այս մասին հայտնում է ՊԲ լրատվական ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և […]

Հատկացվեց 902 միլիոն դրամ` նոյեմբեր ամսվա քամիների հասցրած վնասը փոխհատուցելու համար

Այսօր՝ նոյեմբերի 19-ին  կառավարության հերթական  նիստում ՏԿԱԻ  նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում է 902 միլիոն դրամ` 2015թ. նոյեմբերին ուժեղ քամիների հետևանքով համայնքներում ավերածությունների վնասները փոխհատուցելու համար: Նախարարը նշեց, որ մարզպետերը հանձնարարություն են ստացել վերջնականապես հստակեցնել վնասների չափը: Նա 3 օր խնդրեց` վերջնական զեկուցելու համար: Վարչապետը հավելեց, որ նախագահի […]

Փակ գաղտնի /վիդեո/

Ազգային ժողով է եկել Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցելու Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստին: Հետաքրքրական է, որ նիստին մասնակցում են ոչ միայն այդ հանձնաժողովի անդամները, այլ նաև Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Թեև Էդվարդ Նալբանդյանը պերճախոս չգտնվեց՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչ առիթով են հավաքվել և ինչ է […]

Ոնց որ լավ չեք հասկանում, հա՞… Հովիկ Աբրահամյանի պոռթկումը

Այսօր կառավարության հերթական  նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմեց նախարարներին: Վարչապետը իր խոսքը սկսեց հորդորներով, որ այսուհետ նրանք ոչ թե կառավարության ետնամուտքով հեռանան ու խուսափեն լրագրողների հարցերից, այլ իջնեն կենտրոնական մուտքի մոտ ու պատասխանեն լրագրողների հարցերին. «Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրության ներկայացուցիչներին ու լրատվամիջոցներին ներկայացնենք մեր աշխատանքը: Մեր կառավարությունը որդեգրել […]

Սերժ Թանկյանը` Սերժ Սարգսյանի դեմ

System Of A Down ռոք խմբի հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի էջում անդրադարձել է Հայաստանում սահմանադրական փոփոխություններին։ Երաժիշտը գրել է․ «Սովորաբար մաքուր խորհրդարանական համակարգը ավելի նախընտրել է ժողովրդավար երկրներում։ Բայց այլ դեպքերում դրանք կարող են բերել իշխող ուժերի ավելի մեծ համախմբման, որն արդեն զգալի մեծամասնություն է խորհրդարանում, եւ դա կարող է ծառայել որպես լծակ՝ միակուսակցական […]

Ահաբեկչության լուրջ սպառնալիք Նյու-Յորքին /վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է Նյու-Յորքին ահաբեկչություններով։ Տեսանյութում տղամարդը ռումբ է հավաքում, թաքցնում հագուստի մեջ ու դուրս գալիս քաղաք, որը, պարզվում է, Նյու Յորքն է։ Ամերիկյան NYPost. հանդեսը նշում է, որ սա ահաբեկչության լուրջ սպառնալիք է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի