Երջանկության ճանապարհներ
Եթե Աստված ուզում է քեզ երջանկացնել, նա քեզ ամենադժվար ճանապարհով է տանում, քանզի երջանկության հեշտ ճանապարհներ չեն լինում։ Դալայ Լամա
Եթե Աստված ուզում է քեզ երջանկացնել, նա քեզ ամենադժվար ճանապարհով է տանում, քանզի երջանկության հեշտ ճանապարհներ չեն լինում։ Դալայ Լամա
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով բյուջեի վերաբերյալ խմբակցության տեսակետը, նշեց, որ դրական գնահատելը ոչ միայն չափազանց բարդ է, այլ նաև իրականությունից զգալի շեղում կլինի, ավելին՝ ՀՅԴ-ն չի կարող կողմ լինել այս բյուջեին: Բացի այդ, ըստ պատգամավորի, կարճաժամկետ ընթացքում տեղի ունեցող մի շարք գործոններ չեն նպաստում տնտեսության զարգացմանը: «Կարճաժամկետ, իրավիճակային լուծումներ փնտրելու գործողությունները հանգեցրել են […]
Մոսկվայի Վերնանդսկու կրկեսում շոուի ժամանակ մոտոցիկլիստը մխրճվել է հանդիսատեսի մեջ։ Բայքերական-ակրոբատիկ ներկայացման ժամանակ վարորդներից մեկը կորցրել է կառավարումն ու դուրս թռել արենայից՝ բախելով մարդկանց։ Բարեբախտաբար, հանդիսատեսից ոչ ոք չի տուժել, իսկ դերասանին տեղափոխել են հիվանդանոց։
Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այնտեղ ժամեր առաջ տեղափոխված 24-րդ տարին պատիժը կրող ցմահ բանտարկյալ, 42 ամյա Կարեն Բոյաջյանը: Henaran.am-ի թղթակիցը այս առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից: Վերջինս հաստատեց մահվան մասին տեղեկատվությունը, նշելով, որ դատապարտյալը կոմայի մեջ է եղել, սակայն մահվան […]
Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում ելույթ է ունեցել, որում անդրադարձել է ընտանիքի խնդիրներին։ Նա ասել է, որ ինտերնետից կախվածությունն անչափ վտանգավոր է ու կարող է ընտանիքներ քանդել։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոն ասել է, որ վերանում է նաեւ ընտանեկան ընթրիքի գաղափարը, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները հետզհետե փոխարինում են անձնական հարաբերություններին: «Երբ երեխաները սեղանի շուրջ նստած շարունակում են […]
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ նոյեմբերի 19-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստին քննարկվել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, միջազգային և տարածաշրջանային հարցերին վերաբերող հարցեր, խոսվել է նաև Ղարաբաղյան կարգավորումից: Այդ մասին նիտից հետո լրագրողներին տեղեկացրեց Ազգային ժողով ժամանած Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Լրագրողների հետ զրույցում նա խոսեց նաև ԵՄ-ի հետ ստորագրվելիք Շրջանակային պայմանագրի վերաբերյալ: Մանրամասները` տեսանյութում:
Նոյեմբերի 18-ին Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցած «Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրն ունկնդրել են աուտիզմ ունեցող երեխաները։ Նրանց համար Արամ Խաչատրյանի մանկական ալբոմների ստեղծագործությունները ներկայացնում էին Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտները, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում երաժշտության մեծ աշխարհում։ Համերգն անցկացվում էր Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։ Նշենք, որ Հայաստանի […]
Ռուսաստանի ուսումնական կենտրոններից եւ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորամասերից Հայաստանի ռուսական ռազմակայան Է ժամանել «Գարուն-2015» զորակոչի ավելի քան 700 զինծառայող, ինչը կազմում Է զորակոչով ծառայություն անցնող՝ փոխարինվող զինվորների եւ սերժանտների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսը: Ինչպես տեղեկացրել են ՌԴ ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից, շրջափոխման կարգով ժամանած զինծառայողները պրոֆեսիոնալներ են, որոնք ուսում են ստացել մասնագիտացված զինվորական ստորաբաժանումներում եւ […]
Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ՝ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ « Հարգելի գործընկերներ, 2016 թվ. բյուջեի նախագծի քննարկումը ,կարծում եմ ,կարող է օրինակ հանդիսանալ գործընթացի բոլոր մասնակիցների ՝ թե խորհրդարանի /փոքր բացառությամբ /և թե կառավարության կողմից լրջմիտ ,խորքային և բովանդակային վերաբերմունքի: Արդեն չորրորդ օրն է ,ինչ այս դահլիճում ընդանում են այս քննարկումները, և հնչում […]




























