05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Նոր ահազանգեր «Ընդդիմության միասնական շտաբ»-ից

01 դեկտեմբերի 2015 թ., ժամը 15:45          

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը տեղեկացնում է, որ նորանոր ահազանգեր է ստանում դեպի Երևան մարզերի քաղաքացիների տեղաշարժը ոստիկանության կողմից խոչընդոտելու մասին:

Եղեգնաձորում ոստիկանությունը կանգնեցրել է դեպի Երևան ուղևորվող ավտոմեքենաները, վերցրել է վարորդների փաստաթղթերը, ինչի պատճառով բազմաթիվ ուղևորներ ցուրտ եղանակին մնացել են ճանապարհին:

Արմավիրի մարզում նույնպես երթուղիներից հանել են ավտոբուսները:

Վանաձորից «Ժառանգություն» կուսակցության անդամներն ու աջակիցները երկու ավտոբուս են վարձել Երևան գալու համար, սակայն ոստիկանության և տրանսպորտի ու կապի նախարարության միջամտությամբ դրանք հանվել են երթուղուց:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ