25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կառավարական հանձնաժողով կստեղծվի

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, «Երևանի պատվավոր քաղաքացի», Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ կյանքի 87-րդ տարում մահացել է Վարդուհի Վարդերեսյանը:

Ո՞վ աչք ունի աթոռի վրա

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը համաձայն չէ այն տեսակետների հետ, որ ԵԽԽՎ պատվիրակության մեջ ընդգրկված պատգամավորները առավելապես զբաղված են «Այո»-ի կամ «Ոչ»-ի քարոզչությամբ, ինչի արդյունքում ԵԽԽՎ-ում արդեն ունենք երկու հակահայ զեկույց: Լրագրողների հետ զրույցում Նաղդալյանը պարզաբանեց, որ պատվիրակության անդամներն փաստաթղթեր են ուսումնասիրում, փաստաթղթեր և նամակներ են պատրաստում և աշխատանքները նկատելի են: Պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ […]

Միայն սյունեցիները

Ազգային ժողովը 68 կողմ, 16 դեմ և 15 ձեռնպահ ձայների հաբարակցությամբ ընդունեց համայնքների խոշորացման վերաբերյալ օրենքի նախագիծը: Հիշեցնենք, օրինագծով նախատեսվում է Սյունիքում, Լոռիում և Տավուշում իրականացնել խոշորացում: Այս ձեռնարկին կողմ են արտահայտվել միայն սյունեցիները: Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ օրինագիծը ներկայացված է Սահմանադրության խախտումով, քանի որ, ըստ նրա, համայնքներում կայացած համայնքերի խոշորացման վերաբերյալ […]

՛՛Qatar Airways՛՛-ը մուտք է գործում հայկական շուկա

2016թ. Քաթարի Ավիաուղիները (Qatar Airways)  կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան – Դոհա ուղղությամբ: <<Արմենիա>> Միջազգային Օդանավակայաններ>> ընկերությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները Քաթարի Ավիաուղիների հետ: Վերջին շրջանում բանակցություններն առավել ակտիվ ընթացք ստացան այն բանից հետո, երբ <Էթիհադ> ավիաընկերությունը հայտարարեց Հայաստանի ուղղությամբ չվերթերը դադարեցնելու մտադրության մասին: Մենք շատ հպարտ ենք, որ  Քաթարի Ավիաուղիները, որը երեք տարի անընդմեջ ճանաչվել […]

Եղանակային ռեկորդ է գրանցվում

«Հանրապետության տարածքը վերջին երեք օրերին գտնվում է Աֆրիկայից ներթափանցած արևադարձային տաք օդային զանգվածների ազդեցության գոտում, ինչի արդյունքում երեկ մի շարք շրջաններում գրանցվել են ռեկորդային բարձր ջերմաստիճաններ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Սուրենյանն ասաց, որ այս ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է նոյեմբերի 22-ին  Կապանում +22  (1966թ   […]

Իսլամական պետությունը սպառնում է Վրաստանին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է Վրաստանին։ Նախօրեին ԻՊ-ը տեսանյութ է հրապարակել, որում մի քանի հոգի վրացերենով  կոչ են անում Վրաստանի մուսուլմաններին աջակցել ԻՊ-ին և միաժամանակ սպառնում են երկրին «խալիֆաթ» իրականացնել, հայտնում է apsny.ge-ն: Այս առնչությամբ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել։

Աստվածամուխ Ս. Գեղարդը կիջեցվի Մայր Տաճար

Ի գոհացումն բարեպաշտ հայորդյաց և օտարազգի ուխտավորների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով, Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Այս տարի Ս. Գեղարդը Ս. Էջմիածնի Մայր Տաճար կիջեցվի նոյեմբերի 28-ին […]

Ձերբակալեք. Բագրատյանը հունից դուրս եկավ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, խոսելով 2016-18 թվականների ազգային վիճակագրական ծառայության ծրագրից, հիշեց Մարկ Տվենին: «Մարկ Տվենն ասում էր`կա արդարացված, չարդարացված և վիճակագրական սուտ, ահա այդ սուտասաններից մեկը նստած է էստեղ: Էս մարդը խաղեր ա տալիս տեմպերի հետ՝ հաճոյանալով այս կամ այն նախագահին, կամ այս կամ այն վարչապետին, նման մարդիկ շատ վտանգավոր են»,-ասաց Բագրատյանը՝ նկատի […]

Բեմում նա թագուհի էր /վիդեո/

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հայ թատրոնի բեմում արևմտահայերենի ամբողջ հմայքն ու գեղեցկությունը, պերճությունն ու երգեցիկությունն ամենագեղեցիկը Վարդուհի Վարդերեսյանի մատուցմամբ է հնչել: Ամենատարբեր դերեր, ամենատարբեր կերպարներ, ամենտարբեր երնագներ ու տրամադրություններ է փոխանցել դերասանուհին  թե՛ բեմից, թե՛ էկրանից` իր հանդիսատեսին մասը դարձնելով բոհեմական հուզմունքի ու բերկրության: Բեմում, նա, իրավամբ, թագուհի էր. խաղի ու խոսքի, մարմնի […]

Էլեկտրոնային առողջապահություն

ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվեց առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի ընթացքը: Այս տարվա նոյեմբերի սկզբին մեկնարկել է էլէկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի փորձարարական ծրագիրը, որի իրականացման գործում ներգրավված են Երևանի և մարզերի 8 բժշկական կազմակերպություն և 1 ապահովագրական ընկերություն: Փորձարարական ծրագրի շրջանակում իրականացվում են մասնագետների լայնածավալ  կրթական դասընթացներ: Քննարկվեցին  էլէկտրոնային միասնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի