29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ է Արա Գյուլերը չեղյալ հայտարարել պայմանագիրը. ֆոտոարխիվը հանձվելո՞ւ է Հայաստանին

Ինչպես տեղեկացրել էինք, պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի փաստաբանը նոյեմբերի 18-ին պայմանագիր էր ստորագրել Dugus թուրքական  հոլդինգի հետ, ըստ որի, լուսանկարչի ողջ ժառանգությունն անցնելու էր ընկերությանը, ինչպես նաև  Dugus-ը հնարավորություն էր ստանալու տնօրինելու այն շենքը, որտեղ գործում է Գյուլերի հիմնած «Արա» սրճարանը, գրում է arevelk.am-ը:

Օրերս մամուլը հաղորդեց, որ լուսանկարիչը չեղյալ է հայտարարել օրեր առաջ կնքված պայմանագիրը և, որ Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած հոլդինգն այլևս իրավասու չէ  տնօրինելու Գյուլերի արխիվը և պայմանագրով նախատեսված գույքը:

Թուրքական լրատվամիջոցներում քննարկվում է թեման: Մասնավորապես նշվում է, որ Արա Գյուլերը բավարար չի նկատել այն պայմանները, որոնք առաջարկվել են 3 միլիոն դոլար գնահատված լուսանկարչական հազվագյուտ արխիվի դիմաց, ինչպես նաև Ստամբուլի հնագույն շենքերից մեկի կառավարումը ստանձնելու համար, որը բազմաթիվ օտարերկացիների, զբոսաշրջիկների, արվեստագետների, քաղաքական գործիչների հավաքատեղին է: Շատերը «Արա» սրճարան են այցելում` հաղորդակցվելու իր օրվա մեծ մասն այնտեղ անցկացնող լուսանկարչի հետ:

Արա Գյուլերին այս ամենի դիմաց արդեն չեղարկված պայմանագրով  տրվում էր ամսական 17 000  ԱՄՆ դոլար, չնայած  ի սկզբանե խոսվել էր  ավելի մեծ հոնորարի մասին:

Արա Գյուլերին մոտ կանգնած պոլսահայերից տեղեկանում ենք, որ Գյուլերը անձամբ է դժգոհ եղել պայմանագրից, և օրենքով նախատեսած  ժամկետում չեղյալ է հայտարարել այն:

Մեր աղբյուրները նաև հայտնում են, որ Արա Գյուլերը դեռևս չի հրաժարվել իր ֆոտոարխիվը Հայաստանին նվիրելու ցանկությունից. նրան տարիներ առաջ  որոշ գործիչներ խոստացել են Երևանում հիմնել լուսանկարչության միջազգային թանգարան և Գյուլերի արխիվը փոխադրել այնտեղ, սակայն խոստումները չեն իրականացվել:

Թուրքական որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ էլ, իբրև պատճառ, շրջանառության մեջ են դրել Թուրքիայում տիրող հոգեբանական ծանր վիճակը, որի ֆոնին լուսանկարիչը որոշել է իր արխիվը չհանձնել  Dugus-ին, որի տերը համարվում է Էրդողանի մտերիմը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ