06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այս ժողովրդին այլևս ահաբեկել հնարավոր չէ․ Գարեգին Չուգասզյան

Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան» փրկության ճակատի կողմից հրավիրված համազգային հանրահավաքը:

Առաջինը հավաքվածներին իր խոսքն ուղղեց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, ով նշեց, որ ՀՀ գործող իշխանությունները Հայաստանում նախաձեռնել են սահմանադրական հեղաշրջում։

«Փորձ է արվում վիրահատության ենթարկել Հայաստանի առանց այդ էլ ծանր իրավիճակում գտնվող կառավարման համակարգը: Մենք, լինելով մտահոգ ներկա վիճակով, ձեզ հրավիրել ենք և այսօր կլսենք այն մոտեցումները, որոնք մշակել է «Նոր Հայաստանը»,– ասաց նա:

Գարեգին Չուգասզյանը նշեց նաեւ, որ փորձեր են արվում ահաբեկելու, սարսափի մթնոլորտ ստեղծելու, սակայն դրանք դատապարտված են, քանի որ, ըստ Չուգասզյանի, այս ժողովրդին այլևս ահաբեկել հնարավոր չէ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ