06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Նոր Հայաստանը» երկունքի մեջ է

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի մեկնարկը տրվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթով։ Նա նշեց, որ «Նոր Հայաստանը» երկունքի մեջ է, իսկ «Հանրապետական կուսակցապետությունը ապրում է իր վերջին օրերը։ Իշխանությունները ջղաձգման մեջ են եւ ցանկանում են կեղծ հանրաքվեով ամրապնդել իրենց կուսակցապետությունը եւ իրենց նպատակին հասնելու համար երկրում ստեղծել են վախի մթնոլորտ ։

Մենք չենք թույլ տալու, որ իրենք իրենց կեղծ հանրաքվեով ամրագրեն իրենց կուսակցապետությունը»,-Հովհաննիսյանի խոսքով` իրենք ապագայի ճանապարհով են ընթանում, որը բերելու է «ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստան»:

«Այսօր մենք մի փոքր պետք է խոսենք, բայց հետո պետք է անցնենք գործի, ու այդ գործը մի օրվա գործ չէ: Միասին պետք է լինենք ու քայլենք քայլ առ քայլ: Արդեն կասեցված հանրաքվեն լինելու է Սերժ Սարգսյանի և իր վարչախմբի հրաժարականը: Մենք ամուր ենք, վճռական ենք: Մենք կլինենք հրապարակում մինչև այս հին Հայաստանը դառնա նոր, մինչև այս կեղտոտ կուսակցապետությունը հեռանա՝ կա՛մ ինքնակամ, կա՛մ ժողովրդի պահանջով»։

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթն ավարտեց «ոչինչ կամ հաղթանակ» կարգախոսով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ