19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հանրահավաքը դեռ չմեկնարկած` բախում /վիդեո/

Րոպեներ անց Ազատության հրապարակում կմեկնարկի «Նոր Հայաստանի» հանրահավաքը` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի: Henaran.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից հայտնում է, որ հանրահավաքի մեկնարկն մարդաշատ չէ:

Փոխարենը հանրահավաքը դեռ չմեկնարկած` թեժ մթնոլորտ է ստեղծվել, քանի որ ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, ինչից հետո բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Մարդիկ վանկարկում են, որ սա սադրանք է և պետք չէ սադրանքի տրվել:

Henaran.am-ի թղթակիցը հայտնում է նաև, որ ցուցարարները փորձեցին բերման ենթարկվածների մասին բացատրություն ստանալ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից, սակայն վերջինս այդպես էլ չարձագանքեց:

Քիչ անց ստացվեց ոստիկանության պարզաբանումը:

Մանրամասները` տեսնյութում: 

17

18

19

21

20

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ