09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Milliyet-ը հրապարակել է Ռուսաստանի դեմ Թուրքիայի պատժամիջոցների նախագիծը

Թուրքիան պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ այն բանից հետո, երբ վերջինս սկսեց պատճամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Milliyet» պարբերականը գրում է, որ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի ղեկավարությամբ նիստ է գումարվել, որի ընթացքում մշակված նախագիծը ներկայացվելու է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հաստատմանը:

Ըստ թերթի տվյալների՝  նախագծի կարևոր կետերն են.

1. Վերադարձնել Ռուսաստանի մաքսակետերում դիտավորյալ սպասեցվող պտուղ-բանջարեղենի խմբաքանակը: Տվյալ խնդրով պետք է զբաղվի Թուրքիայի մաքսային հարցերով նախարարությունը:

2. Ռուսաստանից ներկրվող ապրանքներն առնել հատուկ վերահսկողության տակ:

3. Կառավարությունը կօժանդակի տեքստիլ արդյունաբերության, էլեկտրական տեխնիկայի, քիմիական արդյունաբերության արտադրանքների արտահամանը այլ շուկաներ, որպեսզի արտահանողները վնաս չկրեն:

4. Քննարկել կապալառու կազմակերպությունների պայմանագրերի և գազի գնման  այլընտրանքային  տարբերակներ:

5. Թուրքիայի տարանցիկ ճանապարհներով դեպի Ռուսաստան կատարվող ներմուծման գործընթացի տեմպերը դանդաղեցնել. ռուսական պետհամարանիշով բեռնատարները, դրանցում առկա ապրանքները մանրազնին ու հատ-հատ վերստուգել:

6.  Ազատ առևտի վերաբերյալ պայմանագրերի առկախումը դնել քննարկման:

7. Ռուսական ընկերություններին դուրս թողնել 3-րդ ատոմակայանի կառուցման գործընթացից:

8. Կանխարգելել զբոսաշրջության ասպարեզում հնարավոր դժվարությունները, որոնք կառաջանան ռուսների ամրագրումները չեղարկելու պատճառով: Տարբեր երկրների զբոսաշրջիկների համար կիրականացվի զեղչային քաղաքականություն:

9. Ի պատասխան այն բանի, որ Ռուսաստանը թուրք գործարարների համար դժվարություններ է ստեղծում, Թուրքիան էլ ռուս  գործարարներից հետադարձի տոմս կպահանջի:

10. Աջակցություն կտրվի հեղուկ գազի գնմանը և պահեստավորմանը: Կավելացվի Նիգերիայից, Ալժիրց գնվող հեղուկ գազի ծավալը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ