08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կենտրոնական բանկը պաշտոնապես պարզաբանում է

Պաշտոնական պարզաբանում ԴԱՀԿ ծառայության կողմից բանկերի միջոցով իրականացվող բռնագանձմանգործընթացի վերաբերյալ

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 17.11.2015 թ-ի թիվ 2 պաշտոնական պարզաբանմամբ անդրադարձել էԴԱՀԿ ծառայության կողմից բանկերի միջոցով իրականացվող բռնագանձման գործընթացում առաջացող թվով 4խնդիրների և տվել ստորև ներկայացված լուծումները.

  1. Դիտարկենք այն դեպքը, երբ հաճախորդը միևնույն բանկում ՀՀ դրամով և արտարժույթով ունի թե՛ ընթացիկ և թե՛ ավանդայինհաշիվներ: Եթե ԴԱՀԿ ծառայության կողմից տվյալ հաճախորդի նկատմամբ իրականացվի բռնագանձում, ապա այն տեղի կxւնենա հետևյալ հերթականությամբ.
  • Ընթացիկ հաշիվներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցներ,
  • Ընթացիկ հաշիվներում արտարժույթով առկա դրամական միջոցներ,
  • Ավանդներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցներ,
  • Ավանդներում արտարժույթով առկա դրամական միջոցներ:

Առաջին հերթում նշված հաշիվներում պարտավորության չափով մնացորդ չունենալու պարագայում՝ բանկը արգելադրում է հաջորդ հերթում առկա դրամական միջոցները:

Այսինքն, բանկն առաջնահերթ կարգով ստուգում և բռնագանձումն իրականացնում է ՀՀ դրամովընթացիկ հաշիվներից, այլ ոչ թե հաճախորդի ավանդից կամ արտարժույթով հաշիվներից:

 

  1. Նշված պարզաբանմամբ ՀՀ կենտրոնական բանկը ամրագրել է, որ ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվող բռնագանձման գործընթացում բանկը չի կարող արգելադրել քարտային հաշվի վրա առկա վարկային միջոցները (օվերդրաֆտ):

Օրինակ՝ հաճախորդը ունի քարտային հաշիվ, որով ստանում է իր աշխատավարձը: Նույն քարտը հնարավորություն է ընձեռնում հաճախորդին աշխատավարձի եռապատիկի չափով ստանալ վարկ (օվերդրաֆտ): Եթե հաճախորդի նկատմամբ ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվի արգելադրում կամ բռնագանձում, ապա հաճախորդի օվերդրաֆտը ենթակա չէ արգելադրման կամ բռնագանձման:

  1. ՀՀ կենտրոնական բանկը անդրադառնում է նաև այն դեպքին, երբ հաճախորդն ունի վարկային գծի հնարավորություն(օվերդրաֆտ) և անբողոքարկելի վարչական ակտի հիմքով (օրինակ՝ ՀՀ ՃՈ տուգանք) սկսվել է կատարողական վարույթ:

Պարզաբանմամբ ամրագրվել է, որ եթե նման պարագայում արգելադրվում են հաճախորդի դրամական միջոցները (բացառությամբ՝ օվերդրաֆտի), ապա դա դեռևս հիմք չէ հաճախորդի օվերդրաֆտի օգտագործման հնարավորությունը բանկի կողմից կասեցնելու կամ որևէ կերպ սահմանափակելու համար:

Օրինակ՝ հաճախորդի քարտային հաշիվը հնարավորություն է ընձեռնում աշխատավարձի եռապատիկի չափով ստանալ վարկ(օվերդրաֆտ): ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տուգանել է հաճախորդին, որի հիման վրա ԴԱՀԿ ծառայության կողմից սկսվել է բռնագանձման գործընթաց, որի ընթացքում բանկի կողմից արգելադրվել է հաճախորդի բանկային հաշիվները: Այն հանգամանքը, որ ՀՀ ՃՈ տուգանքի արդյունքում արգելադրվել է հաճախորդի հաշիվները, բավական չէ, որպեսզի բանկը հաճախորդին համարի անվճարունակ (կամ ֆինանսական վիճակի վատթարացում) և որևէ կերպ սահմանափակի վարկային գծից օգտվելու հնարավորությունը:   

  1. Պարզաբանվել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ բռնագանձումը իրականացվում է հաճախորդի ավանդային հաշվից ևհիմքում ընկած է անբողոքարկելի դարձած վարչական ակտը (օրինակ՝ ՀՀ ՃՈ տուգանք), ապա բանկը պետք է շարունակի հավելագրել ավանդի պայմանագրով նախատեսված տոկոսներ, այլ ոչ թե ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսներ:

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոս՝ մինչև ավանդի ժամկետը լրանալը հաճախորդի կողմից ավանդի գումարը բանկից վերցնելու դեպքում՝ բանկը հաշվեգրում է այլ տոկոսներ, որոնք սովորաբար մի քանի անգամ ցածր են լինում ավանդի պայմանագրով նախատեսված տոկոսներից (օրինակ՝ 0.01%):

Օրինակ՝ հաճախորդը բանկի հետ կնքել է ավանդի պայմանագիր 1.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, 10ամիս ժամկետով և 10% տոկոսադրույքով: Պայմանագիրը կնքելուց 5 ամիս անց հարկադիր կատարողի կողմիցիրականացվում է բռնագանձում 10.000 ՀՀ դրամ գումարի չափով: Այս դեպքում բանկը պետք է ավանդի մնացորդի(990.000 ՀՀ դրամ) գումարի վրա շարունակի հավելագրել պայմանագրով նախատեսված տոկոսը (այս դեպքում՝10%):

Տոկոսների հաշվեգրման վերը նշված կարգից բացառություն են կազմում ստորև նկարագրված երկու դեպքերը.

Դեպք 1. Բռնագանձման հիմքում ընկած է անբողոքարկելի դարձած վարչական ակտը (օրինակ՝ ՀՀ ՃՈ տուգանք), իսկ ավանդի տվյալ տեսակի (պրոդուկտ) համար նախատեսված է նվազագույն շեմ և բռնագանձման արդյունքում ավանդի մնացորդը պակաս է լինում այդ նվազագույն շեմից:

Օրինակ՝ հաճախորդը բանկի հետ կնքել է ավանդի պայմանագիր 100.000 ՀՀ դրամ գումարի չափով, 10 ամիսժամկետով և 10% տոկոսադրույքով, իսկ տվյալ ավանդի համար նախատեսված է 100.000 ՀՀ դրամ նվազագույնշեմ: Պայմանագիրը կնքելուց 5 ամիս անց հարկադիր կատարողի կողմից իրականացվում է բռնագանձում 10.000ՀՀ դրամ գումարի չափով, որի համար հիմք է հանդիսանում անբողոքարկելի վարչական ակտը (օրինակ՝ ՀՀ ՃՈտուգանք): Այս դեպքում բանկը իրավունք է ստանում ավանդի մնացորդի (90.000 ՀՀ դրամ) գումարի վրահավելագրել ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսներ:

Դեպք 2. Բոլոր այն դեպքում, երբ բռնագանձման հիմքում ընկած է ոչ թե անբողոքարկելի վարչական ակտը, այլ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռիը, ապա բանկը հաճախորդի ավանդիցբռնագանձում իրականացնելիս կարող է հաշվեգրել ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսներ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ