Ի՞նչի են ձգտում ՄԻԱՎ վարակակիրները. մասնագետը խորհուրդ է տալիս
«ՄԻԱՎ վարակակիրները վտանգավոր չեն, նրանց հետ հանգիստ կարելի է շփվել, այն առումով, որ վիրուսի փոխանցման ձևերը մի քանիսն են՝ սեռական ճանապարհով, արյունային ճանապարհով և կենսաբանական հեղուկների միջոցով: Կենցաղային շփման միջոցով հնարավոր չէ վարակվել: Սխալ է կարծիքը, որ վարակակրի իրերը կարող են հիվանդության տարածման աղբյուր հանդիսանալ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանը:
Ներսիսյանի խոսքով՝ ՄԻԱՎ վարակակիրները հաճախ վերաիմաստավորում և վերարժեվորում են իրենց կյանքը, որը ցավոք ինչ-որ չափով ուշացած է, սակայն երկարացնում է նրանց կյանքը: ՄԻԱՎ վարակակիրները սեռական կյանք վարելիս պետք է պաշտպանիչ ճիշտ միջոցառում կիրառեն, որ չվարակեն զուգընկերոջը:
«Սեռական հարաբերություններում վախի զգացողություն են ունենում: Եթե նախկինում ունեցել են անկանոն սեռական կյանք, ապա վարակի մասին իմանալուց հետո ամեն բան փոխվում է»,-նշեց Ներսեսյանը:
Մասնագետը խորհուրդ է տալիս ունենալ առողջ սեռական կյանք և խոսափել պատահական կապերից:
Նարինե Ներսիսյանի փոխանցմամբ՝ ՄԻԱՎ վարակակիրները ճիշտ ապրելակերպ դրսևորելու դեպքում կարող են իրենց կյանքը երկարացնել 30-40տարով:
Մանրամասները՝ տեսանյութում: