30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Եթե Հայաստանի հետ ռազմական կոնֆլիկտ սկսվի, Ռուսաստանը պարտավոր է աջակցել իր դաշնակցին /վիդեո/

«Россия» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։

«Անհրաժեշտ է թուրք ժողովրդին հասկացնել, թե ուր է տանում իր ղեկավարության ներկայիս քաղաքականությունը։ Իրականում չէ՞ որ Սիրիան միակ պլացդարմը չէ, որը դառնում է Թուրքիայի կողմից լուրջ տեղեկատվական հարձակման օբյեկտ։ Դա նաև Հայաստանն է: Իսկ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է»,- ասել է Պետդումայի փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը:

Հաղորդավարը հիշեցրել է, որ Թուրքիան հայտարարել է, որ կօգնի Ադրբեջանին «վերադարձնել ադրբեջանական հողերը» և հավելել է, որ նրանք ցանկանում են սրել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, իսկ այդտեղ արդեն ներգրավված է ՀԱՊԿ-ն։

«Այդ առումով միջազգային հանրությունը պետք է Էրդողանին տեղը դնի, որովհետև եթե ռազմական հակամարտություն էլ առաջանա Հայաստանում, դա կլինի Ռուսաստանի ուղղակի պարտականությունը՝ ՀԱՊԿ պարտավորությունների համաձայն պաշտպանել իր դաշնակցին»,- ասել է Ժելեզնյակը:

Տեսանյութը դիտել 44-րդ րոպեից։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ