Սարսափելի եղանակ Մոսկվայում. մարդիկ 3 ժամ ստիպված են եղել ինքնաթիռներում մնալ /ֆոտո, վիդեո/
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/1f9179fe04_1438072677-300x189.jpg)
Մոսկվայում սարսափելի եղանակային պայմանները կաթվածահար են արել ավիաուղիների աշխատանքը: Չվերթների մեծամասնությունը հետաձգվել է, Դոմոդեդովո օդանավակայանում ուղեւորները 3 ժամ շարունակ նստած են եղել ինքնաթիռներում` հեղեղների պատճառով: Մոսկվայում անձրեւները չեն դադարում երեկվանից: Եղանակային պայմանների հետեւանքով կա զոհ եւ վիրավոր: Կայծակի հարվածից 38-ամյա մի տղամարդ է մահացել, իսկ մի կին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: