23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սուլոցներ և «կարմիր քարտեր»` Սերժ Սարգսյանին

Երկու տասնյակին չհասնող երիտասարդները քիչ առաջ Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Երիտասարդները «կարմիր քարտ» են ցույց տալիս Սերժ Սարգսյանին` պահանջելով իջեցնել էլեկտրաէներգիայի, գազի, ալյուրի, շաքարավազի և բենզինի գները:

Օլիգարխիկ մոնոպոլիայի դեմ պայքարող երիտասարդները կարողացել էին հավաքել մի քանի հոգու: Հետաքրքրական է, որ նրանք բացեցին պաստառը և առանց որևէ մեկնարկային խոսքի շարժվեցին դեպի նախագահական: Ողջ ճանապարհին երիտասարդները կոչեր չհնչեցրին, այլ նախընտրեցին շարունակ սուլել: Նրանց ուղեկցում էին ոստիկաններ, որոնց թիվը գերազանցում էր երթի մասնակիցներին: Երթի կազմակերպիչները հասնելով Սերժ Սարգսյանի նստավայր` «կարմիր քարտեր» փոխանցեցին նախագահականի նամակագրության բաժին:

Դեռևս որևէ անուն չունեցող նախաձեռնությունը մեկ շաբաթ առաջ նույն պահանջով կառավարության շենքի մոտ էր: Ֆուտբոլային օրենքներով առաջնորդվող նախաձեռնությունը որոշել է շրջանցել հենց ֆուտբոլի օրենքները և նախազգուշական՝ «դեղին քարտ» ցույց տալու փոխարեն նախընտրում է ցույց տալ կարմիրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ