Էրդողանը և ԻՊ-ին հավատարմություն հայտնած կազմակերպության ղեկավարը՝ մեկ լուսանկարում

Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնկաչոք է Աֆղանստանի նախկին վարչապետ Գյուլբեդին Հիքմեթյարի առջև: Ըստ պնդումների՝ լուսանկարն արվել է 1985 թվականին, երբ Հիքմեթյարն այցելել էր Թուրքիա: Նշենք, որ վերջինիս հիմնած կառույցը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Sol» լրատվական կայքի պնդումների՝ Էրդողանի և Հիքմեթյարի լուսանկարը լայն հանրությանն էր ներկայացվել 2006 թվականին Դենիզ Բայքալի կողմից, որն այդ ժամանակ գլխավորում էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը»:
Ի արդարացում իրեն՝ Էրդողանն ասել էր, թե Հիքմեթյարն այլ ուղղություն ընտրեց, որն ինքը չի ընդունում: «Ես փոխվել եմ: Ես ինքնազարգացմամբ փոխվել եմ: Քանի որ այլևս հին խելքին չեմ, 30 տարվա պատմությանը կառչած չեմ մնացել»,-ասել էր Էրդողանը:
Աղբյուր` Ermenihaber.am