Ծնողազուրկ մեծացած, բարեկամ չի ունեցել, քեռի չի ունեցել. Հրապարակ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հոկտեմբերի 14-ին Երեևանում հրավիրված իր ասուլիսին հայտարարեց, որ ցանկանում Է նոր կուսակցություն ստեղծել, մուտք գործել քաղաքականություն, սակայն այդ ամենը պետք է լինի իր հարազատ գյուղի` Մալիշկայի «դաբրոյի» դեպքում:
Օրեր առաջ Արա Աբրահամյանը կրկին Հայաստան այցելեց, կեսբերան հայտարարեց թիմի հավաքագրման մասին: Երկօրյա հանդիպումներից հետո հանրությանը մատուցվեց անորոշ մի հայտարարություն, մինչդեռ քաղաքական կուլիսներում հստակ խոսում են, որ Աբրահամյանը հաջորդ գարնանը կազդարարի կուսակցության ստեղծման մասին, անգամ անունն ` հայտնի` «Ազգային միասնություն»:
Մալիշկայի գյուղապետ, հանրապետական Մհեր Մովսիսյանին երեկ հարցրինք` արդյո՞ք Արա Աբրահամյանն արդեն ստացե՞լ է մալիշկացիների «դաբրոն» եւ դրանից հետո է մեկնարկել կուսակցաշինության գործընթացը: Պարզվեց, որ Աբրահամյանն այս անգամ հարազատ գյուղ չի այցելել, չի հանդիպել գյուղապետի հետ.
«Մենք առաջին այցի ժամանակ ենք հանդիպել, ու ինքն ասել է, որ մարտին ամեն ինչ կասի»: Բայց մինչ իր ասելը պիտի մալիշկացիները «դաբրո» տան, տվե՞լ են, ի՞նչ են ասում համագյուղացիները:
«Նման թեմայով չենք խոսել, բայց բոլոր դեպքերում ինքը մեր գյուղացի ա: Մենք մեր գյուղացուն ընդունում ենք, այո, նա համաշխարհային ճանաչում ունի: Ծնողազուրկ մեծացած, բարեկամ չի ունեցել, քեռի չի ունեցել էսօրվա նման, որ զանգի, դառնա մարդ… ինքն իրանով դարձել է ճանաչված մարդ, ամբողջ աշխարհն Էսօր իրան ճանաչում է, չգնահատեի՞նք, չընդունե՞նք:
…Ես չգիտեմ ոնց է դարձել, բայց դարձել է, ու պետք ա դուք գնահատեք»: Իսկ կաջակցե՞ք քաղաքական ծրագրերին: «Չգիտեմ, ես ՀՀԿ-ի անդամ եմ, բոլոր դեպքերում առաջինը պետք Է մեր կուսակցությանը պաշտպանենք» …
Մանրամասները` թերթի այսօրվա համարում