Ոստիկանության արձագանքը ընդդիմության ահազանգին

Քիչ առաջ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարություն էր տարածել, ըստ որի` տարբեր տեղերից ահազանգեր է ստացվում այն մասին, որ ոստիկանությունն արհեստական խոչընդոտներ է ստեղծում մարզերում բնակվող քաղաքացիների համար, որպեսզի նրանք չկարողանան հասնել Երևան` մասնակցելու Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին: Henaran.am-ի հարցին` արդյո՞ք իրականության հետ աղրես ունի ընդդիմության հայտարարությունը և որքանո՞վ է իրավիճակը առնչվում երեկ ոստիկանապետի գլխավորությամբ հրավիրված կոլեգիայի նիստի և տրված հանձնարարությունների հետ ոստիկանության լրատվական բաժնից կարճ պատասխանեցին`տարածված լուրերը իրականությանը չեն համապատասխանում. «Բոլոր ճանապարհները բաց են»: