21 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ադրբեջանին հանգիստ չի տալիս Ստեփանակերտի օդանավակայանի գոյությունը. հերթական շանտաժը

Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքը: Այս անգամ շանտաժը ոչ թե Թուրքիայի միջոցով է, այլ օդանավակայանը սարքավորումներով ապահովվող ընկերության: Ադրբեջանական “ԱՊԱ” գործակալության հաղորդմամբ` Ադրբեջանի արտգործանախարարության ներկայացուցիչ Էլման Աբդուալեւը հայտարարել է, որ մի շարք օտարերկրյա ընկերություններ համագործակցում են Հայաստանի հետ` օդանավակայանը սարքավորումներով հագեցնելու հարցում: Ընկերություների թվում նա նշել է նաեւ “TALYES” ընկերության անունը եւ […]

ՊՆ Սեյրան Օհանյանի բրյուսելյան այցից

Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Եվրոպական Միության պաշտոնյաների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության բնագավառում ԵՄ-Հայաստան համատեղ ծրագրերի և համագործակցության  իրականացման հեռանկարները: Հոկտեմբերի 10-ին Ս.Օհանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցում է ՆԱՏՕ-ի գլխավորությամբ Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող գործողություններին մասնակցող երկրների ձևաչափով պաշտպանության նախարարների հանդիպմանը, ինչպես […]

Իվանիշվիլին կայցելի Ադրբեջան

“Վրացական երազանք” կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին որպես Վրաստանի վարչապետ կմեկնի ԱՄՆ, որից հետո կկազամկերպվի նրա այցն Ադրբեջան, տեղեկացնում է “Грузия-Online”-ը: Ինչպես հայտնել է  Բաքվում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն, Ադրբեջանը եւ ԱՄՆ-ը Վրաստանի “հիմնական ստրատեգիական դաշնակիցներն” են եւ հավելել, որ արտաքին քաղաքականությունը կշարունակվի նույն ընթացքով` կառավարության  փոփոխումից հետո որեւէ բան չի փոխվի: Դեսպանը նշել է նաեւ, […]

“Հունաստանը քո գաղութը չէ”. հույն ցուցարարները` Գերմանիայի կանցլերին /վիդեո/

Աթենքի ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որոնք փորձել են ջարդել պատնեշները եւ հայտնվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մոտ, ով այժմ գնտվում է Հունաստանում: Ակտիվիստների գործողությունները վերածվել են բախումների ոստիկանության հետ, տեղեկացնում է “Reuters”-ը: Ակտիվիստներն սկսել են քարեր եւ փայտեր նետել, ոստիկանությունն ի պատասխան` արցունքաբեր գազ եւ նռնակներ է օգտագորել: Ապստամբ ցուցարարները պաստառներ են ծածանել, որոնց վրա […]

ՆԱՏՕ-ն կաջակցի Թուրքիային

ՆԱՏՕ-ն հարկ եղած դեպքում կաջակցի Թուրքիային: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ դաշինքն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ապահովել Թուրքիայի անվտանգությունը, հաղորդում է “РИА Новости”-ն: Նա նշել է, որ արդեն նույնիսկ կան Թուրքիային պաշտպանելու անհրաժեշտ ծրագրերը: Այս հայտարարությունները հնչել են Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի 28 անդամ-երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպմանը:  Նիստից հետո ՆԱՏՕ-ի […]

ՕԵԿ-ը շնորհավորել է “Վրացական երազանքին”

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար,  “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել “Վրացական երազանք” կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին` Վրաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշվում է, որ Վրաստանի ժողովրդի բարձր վստահությամբ կազմավորվող կառավարությունը կապահովի երկրի բազմակողմանի եւ ժողովրդավարական զարգացումը, տնտեսության վերակառուցումն ու արդիականացումը, բարեփոխումների շարունակականության եւ ժողովրդի բարձր կենսամակարդակի ապահովումը: “Վստահ […]

Միշել Պլատինին Հայրապետյանի ընկերն է

 Այսօր Երեւանում, “Մարիոթ Արմենիա” հյուրանոցի “Արարատ”  սրահում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի “Բարձրագույն գործադիր ծրագրի” շրջանակներում անցկացվող կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Սլովակիայի եւ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ, գործադիր տնօրեններ: Կլոր սեղանին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 8-ին Երեւան էր ժամանել նաեւ ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Մարիոս […]

Զորավարժությունները շարունակվում են

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` շարունակվում են հոկտեմբերի 1-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Զորավարժություններին ամբողջ կազմով ընդգրկված են ՀՀ զինված ուժերը, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության զորքերի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: Զորավարժությունների ընթացքում իրականացվում են մի շարք ծավալուն միջոցառումներ, մասնավորապես` նոր կազմավորվող եւ վերակազմավորվող զորամասերի ներգրավմամբ գործողությունների իրականացումը: Այդ զորամասերի վարչակազմերի […]

Սաակաշվիլի-Իվանիշվիլի հանդիպումը կայացել է

Թբիլիսիում կայացել է խորհրդարանական ընտրություններին հաղթանակած ընդդիմադիր “Վրացական երազանք”-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպումը: Նախագահական նստավայրի մուտքի մոտ նախագահը սեղմել է միլիարդատիրոջ ձեռքը, տեղեկացնում է “Грузия-Online”-ը: Հանդիպմանը թույլատրվել է մասնակցել միայն ֆոտոլրագրողներին: Մամուլի համար հրապարակումներ արվել են հանդիպման ավարտից հետո: “Շատ լավ է, որ մենք կարողացանք հանդիպել: Մենք պետք է ապացուցենք, որ քաղաքակիրթ ազգ […]

Ռոմնին առաջ է անցել Օբամայից

ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Միթ Ռոմնին հերթական անգամ հիշեցրել է, որ ինքը կոշտ արտաքին քաղաքականության կողմնակից է, հատկապես “համար մեկ թշնամու” հետ հարաբերություններում: Նա շարունակում է քննադատել  գործող նախագահ Բարաք Օբամային Ռուսաստանի հետ չափազանց մեղմ լինելու համար, ինչը սպառնում է ազգային անվտանգությանը: Այնպես որ եթե նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաջողություն գրանցի հանրապետական թեկնածուն, ապա ԱՄՆ-ը եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի