18 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Թուրքիան պատճառ չունի պատերազմ հայտարարելու համար. Բ. ալ-Ասադ

Սիրիան խնդիրներ չունի Թուրքիայի ժողովրդի հետ, խնդիրները նրա կառավարության հետ են, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը թուրքական “Այդինլիկ” թերթին տված հարցազրույցում: “Սիրիան ոչ մի խնդիր չունի թուրք ժողովրդի եւ զինվորականների հետ եւ միշտ Թուրքիային եղբայրաբար է վերաբերվել: Մենք խնդիրներ ունենք թուրքական կառավարության հետ, որի դիրքորոշման պատճառով խնդիրներ են առաջացել սահմանի վրա”,-հայտարարել է ալ-Ասադը: Թուրքիայի […]

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին

Հոկտեմբերի 11-14-ը Կինշասայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին եւ գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն:

Սաակաշվիլին ընդունել է կառավարության հրաժարականը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է կառավարության հրաժարականի միջնորդությունը: Համապատասխան դիմումը ներկայացվել է նախագահի պաշտոնական կայքում հոկտեմբերի 10-ի երեկոյան, գրում է “РБК” կայքը: Փաստաթղթի համաձայն` կառավարությունը կկատարի իր պարտականությունները մինչեւ նախարարների նոր կաբինետի նշանակումը, որի կազմը կներկայացվի խորհրդարանին Սահմանադրությամբ սահմանված ժամկետում: Հիշեցնենք, որ 2012-ի հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակեց ընդդիմադիր “Վրացական երազանք” կոալիցիան, որի […]

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իմ խոսքերը. Անջեյ Կասպրշչիկ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը պատասխանել է “Հայլուր” լրատվական ծրագրին: Հարց. Պարոն դեսպան, ադրբեջանական լրատվամիջոցները Ձեր անունից հակասական հայտարարություն էին տարածել Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ, ըստ որի Դուք հայտարարել եք, թե “օդանավակայանը գտնվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում”: Արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը: Պատասխան. Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իմ խոսքերը:

Ծառուկյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Առանձնազրույցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կարևորել է ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպումը: Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են մեր երկրի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող մի շարք թեմաների շուրջ: Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ […]

Կայացել է ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Ասկերանի ուղղությամբ

Հոկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին /Մեծ Բրիտանիա/: Շփման գծի […]

Կանխվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրիչ գործունեության փորձը

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից  բացահայտվել եւ կանխվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրիչ  գործունեության փորձը: Ս.թ  սեպտեմբերի  24-ին ՀՀ  իրավապահ մարմիններին է դիմել Ուզբեկստանի քաղաքացի, ազգությամբ տաջիկ, 1979թ. ծնված Զամիրժոն Օտաժոնովը, որը  հայտնել է, թե պատրաստ է 20 հազար ԱՄՆ դոլարի  դիմաց  պայթյունների տեսքով ահաբեկչական  գործողություններ կատարել  Ադրբեջանի մայրաքաղաքում: Իր խոսքերը  Զ. Օտաժոնովը հիմնավորել է  […]

Նախկին ֆուտբոլիստը Սաակաշվիլիին կթողնի առանց նրա “երազանքների քաղաքի”

Լազիկա քաղաքի կառուցումը, որը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անվանում էր “իր երազանքների քաղաքը”, ավարտին չի հասցվի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների հարցերով նախարար Կախա Կալաձեն, գրում է “Грузия-Online”-ը: Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած “Վրացական երազանք” կոալիցիաի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին “Forbes”-ին տված հարցազրույցում Լազիկա քաղաքի կառուցումն “անեկդոտ” էր անվանել եւ հասկացրել, […]

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ ԱԽ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի ներկայացուցչի նամակներին

Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխանը ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի նամակներին, որը վերաբերում է 2012 թ. հուլիսի 19-ին կայացած ԼՂՀ նախագահական ընտրություններին: ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության փաստաթղթում նշվում է, որ “ազատ եւ թափանցիկ կամ արտահայտման հիման վրա պետական կառույցների ձեւավորումը դարձել է Հանրապետության քաղաքական մշակույթի […]

Ադրբեջանին հանգիստ չի տալիս Ստեփանակերտի օդանավակայանի գոյությունը. հերթական շանտաժը

Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքը: Այս անգամ շանտաժը ոչ թե Թուրքիայի միջոցով է, այլ օդանավակայանը սարքավորումներով ապահովվող ընկերության: Ադրբեջանական “ԱՊԱ” գործակալության հաղորդմամբ` Ադրբեջանի արտգործանախարարության ներկայացուցիչ Էլման Աբդուալեւը հայտարարել է, որ մի շարք օտարերկրյա ընկերություններ համագործակցում են Հայաստանի հետ` օդանավակայանը սարքավորումներով հագեցնելու հարցում: Ընկերություների թվում նա նշել է նաեւ “TALYES” ընկերության անունը եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի