17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ ԱԽ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի ներկայացուցչի նամակներին

Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխանը ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի նամակներին, որը վերաբերում է 2012 թ. հուլիսի 19-ին կայացած ԼՂՀ նախագահական ընտրություններին:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության փաստաթղթում նշվում է, որ “ազատ եւ թափանցիկ կամ արտահայտման հիման վրա պետական կառույցների ձեւավորումը դարձել է Հանրապետության քաղաքական մշակույթի անքակտելի մասը”:

Պատասխանում ընդգծվում է նաեւ, որ 2012 թ. հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական  ընտրությունները եւս մեկ քայլ են հանդիսանում երկրում ժողովրդավարական ավանդույթների եւ համընդհանուր արժեքների ամրապնդման ճանապարհին, ինչը հաստատվում է միջազգային դիտորդների, այդ թվում` Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, լրագրողների եւ հասարակական գործիչների կողմից տրված բարձր գնահատականներով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լիահույս է, որ միջազգային հանրությունը պատշաճ կերպով կարձագանքի երկրում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին, ինչը հերթական իրական ազդանշան կդառնա մոլորակի տարբեր տարածաշրջանների այն երկրների համար, որոնք ընտրել են ժողովրդավարության ուղին:

Ադրբեջանի կողմից հնչող ցանկացած պնդումներ այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական զարգացումն արգելակում է խաղաղ գործընթացը, անտրամաբանական են եւ հետամուտ են միայն մեկ նպատակի` շեղել միջազգային հանրության ուշադրությունը այն իրական խոչընդոտներից, որոնք առկա են բանակցային գործընթացի շրջանակներում”, – մասնավորապես, ասված է ԼՂՀ ԱԳՆ նամակում:

Համաձայն ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանի` ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորություններից Ադրբեջանի հրաժարումն է խափանում  տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը եւ կայունությունը:

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ