16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՆԱՏՕ-ն կաջակցի Թուրքիային

ՆԱՏՕ-ն հարկ եղած դեպքում կաջակցի Թուրքիային: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ դաշինքն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ապահովել Թուրքիայի անվտանգությունը, հաղորդում է “РИА Новости”-ն:

Նա նշել է, որ արդեն նույնիսկ կան Թուրքիային պաշտպանելու անհրաժեշտ ծրագրերը: Այս հայտարարությունները հնչել են Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի 28 անդամ-երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպմանը:  Նիստից հետո ՆԱՏՕ-ի խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ. “Դաշինքը շարունակում է սատարել Թուրքիային եւ պահանջում է անհապաղ դադարեցնել ագրեսիվ գործողությունները դաշնակիցներից մեկի հանդեպ, ինչպես նաեւ կոչ է անում Սիրիայի իշխանություններին վերջ դնել միջազգային իրավունքի ոտնահարումներին”:

Նշենք, որ նախկինում Անդերս Ֆոգ Ռասմուսենը բազմիցս հայտարարել էր, որ դաշինքը մտադիր չէ միջամտել սիրիական հակամարտությանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ