Նման այցելությունները նպաստում են նաեւ միջազգային ասպարեզում Հարավային Կովկասի մասին օբյեկտիվ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը. ՀՀ նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի “Գերմանիա-Հարավային Կովկաս” խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենին: Հանրապետության ղեկավարը ողջունել է պարոն Բյորնզենի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր եւ կարեւորել խորհրդարանական ձեւաչափով այցելությունները՝ որպես բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ փոխճանաչողության բարձրացմանն ու բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլ: Նման այցելությունները, Նախագահի համոզմամբ, նպաստում են նաեւ միջազգային ասպարեզում […]