20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նախագահն ընդունել է կրթական պարգևների արժանացած ուսանողներին ու աշակերտներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ նախագահի 2012թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Հանրապետության ղեկավարը Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդներն ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև: ՏՏ բնագավառում Նախագահի կրթական պարգևը […]

ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ լրտեսական սկանդալ է ծագել

Նոր լրտեսական սկանդալ է ծագել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: ՀԴԲ-ն ձերբակալել է մի քանի կասկածյալների, այդ թվում` ռուսների, ռազմական տեխնոլոգիաներն անօրինական ճանապարհով ՌԴ տեղափոխելու համար: ԱՄՆ-ում այս գործի գլխավոր կերպար են համարում “ռուս կառավարության գործակալ”, 46-ամյա Ալեքսանդր Ֆիշենկոյին: Ամերիկյան օրեսնդրության համաձայն` նրան ավելի քան կեսդարյա ազատարզրկում է սպառնում: Ներկա պահին 11 կասկածյալներից ձերբակալված են 8-ը: […]

Սփյուռքի նախարարությունը նոր փոխնախարար ունի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ սփյուռքի փոխնախարար է նշանակվել ՕԵԿ-ական Դավիթ Կարապետյանը: Հիշեցնենք, որ նա ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում էր: Մինչ այդ նա պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն էր, հետո նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խորհրդական:

Անցել են ազգային արժեքները հոթելներ դարձնելուն

Կառավարությունն  այսօրվա նիստում որոշում է ընդունվել վաճառել Հանրապետության հրապարակում գտնվող Արտաքին գործերի նախարարության շենքը ոմն “Տանգո” ՓԲԸ-ին: Ճարտարապետական բացառիկ հուշարձան և Հայաստանի խորհրդանիշերից մեկը համարվող  շենքը վաճառվելու է ընդամենը 51 մլն. դոլարով: Ըստ մամուլի հրապարակումների` ԱԳՆ-ն դառնալու է հյուրանոց: “Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը խիստ դատապարտում է այս քայլը: Վաճառելով Հայաստանի տնտեսությունը՝ հայրենի իշխանություններն արդեն անցել է […]

Վանաձորցի պաշտոնյան բռնվել է կաշառք ստանալիս

Օրերս մի քաղաքացուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն էր տվել, որ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի ապօրինի եւ ինքնակամ շինությունների օրինականացման եւ տնօրինման բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Մնացականյանն իրենից պահանջել է 300 ԱՄՆ դոլար կաշառք` իր հանգուցյալ մոր անվամբ որպես ապօրինի կառույց հաշվառված, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում գտնվող ավտոտնակը սեփականաշնորհելու համար, իսկ Վանաձորի […]

Օբաման պարտվել է առաջին բանավեճում /վիդեո/

ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբամայի եւ Միթ Ռոմնիի նախընտրական առաջին բանավեճն անցել է հարկային եւ բյուջետային քաղաքականության վերաբերյալ թեժ քննարկումներով: Դենվերում կայացած բանավեճի ընթացքում Ռոմնին քննադատել է գործող վարչակարգին վերջինիս վարած քաղաքականության համար, որն ավելի վատթարեցրեց միջին խավի վիճակը, ինչպես նաեւ պետական  եկամուտները վատնելու մեջ, հաղորդում է “Маяк” ռադիոկայանը: Օբաման, իր հերթին, հայտարարել է, որ […]

ԵԽԽՎ-ն սահմանում է տվել “քաղբանտարկյալ” եզրույթին

ԵԽԽՎ-ն սահմանել է “քաղաքական բանտարկյալ” եզրույթը, որը դատական գործընթացների ընթացքում պետք է  հաշվի առնեն Եվրախորհրդի երկրները: Գերմանացի խորհրդարանական Քրիստոֆեր Շտրեսերի պատրաստած զեկույցը, որում տրվում է եզրույթի սահմանումը, մշակել են փորձագետները, հաղորդում է “РИА Новости”-ն: Քաղաքական բանտարկյալ են համարվում այն մարդիկ, ովքեր զրկված են ազատությունից, եթե ազատությունից զրկելը կիրառվել է հիմնական իրավունքներից մեկի խախտման դեպքում, որոնք […]

Համակարգիչներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի”ՙԷօռնեկյան՚” դպրոցին

Հոկտեմբերի 3-ին “Ֆրութֆուլ Արմենիա” հիմնադրամը “ՆՈՒՌ” (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում XO  համակարգիչներ բաժանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի”ՙԷօռնեկյան՚” հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին եւ ուսուցիչներին, որով Հայաստանում մեկնարկեց արգենտինահայ բարերար Էդուարդո  Էօռնեկյանի նախաձեռնած ծրագիրը: Միջոցառումը բացվեց “Էօռնեկյան” հանրակրթական դպրոցի տնօրեն Յուրի Ջիլավյանի երախտագիտության խոսքով: Այնուհետեւ ներկաներին շնորհավորանքի խոսք ուղղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության […]

Գորիկ Գուրգենիչը մեկնել է Մոսկվա

Հոկտեմբերի 3-5-ը Մոսկվայում  անց է կացվում  հատուկ ծառայությունների, անվտանգության եւ իրավապահ մարմինների  ղեկավարների 11-րդ խորհրդակցությունը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 55 երկրների պատվիրակություններ: ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, թե խորհրդակցության ընթացքում քննարկվելու են   ահաբեկչության, արմատականության եւ սեպարատիզմի  դեմ պայքարի ոլորտներում   փոխհամագործակցության հարցեր: Հայաստանի  Հանրապետության պատվիրակությունը ղեկավարում է  ՀՀ ԱԱԾ  տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը:

Քաղաքապետարանում էր Սոպոտի պատվիրակությունը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեհաստանի Սոպոտ քաղաքի քաղաքապետ Յացեկ Կորնովսկիի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ: Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երեւան քաղաքի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, առանձնացրել է նաեւ քաղաքի մշակութային հարուստ պատմությունն ու մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու հարստացմանն ուղղված քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը. “Կարծում եմ Երեւանը եւ Սոպոտը համագործակցության լայն հնարավորություններ եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի