Օբաման պարտվել է առաջին բանավեճում /վիդեո/
ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբամայի եւ Միթ Ռոմնիի նախընտրական առաջին բանավեճն անցել է հարկային եւ բյուջետային քաղաքականության վերաբերյալ թեժ քննարկումներով: Դենվերում կայացած բանավեճի ընթացքում Ռոմնին քննադատել է գործող վարչակարգին վերջինիս վարած քաղաքականության համար, որն ավելի վատթարեցրեց միջին խավի վիճակը, ինչպես նաեւ պետական եկամուտները վատնելու մեջ, հաղորդում է “Маяк” ռադիոկայանը:
Օբաման, իր հերթին, հայտարարել է, որ հանրապետականների` միջին խավի հարկերի նվազման քաղաքականությունն անցյալում չօգնեց Միացյալ Նահանգների տնտեսությանը: Բացի այց, Ռոմնին պնդում է, որ բանկերին հարկավոր է ավելի շատ ազատություն տալ, իսկ Օբաման կարծում է, որ միայն դրանց վրա վերահսկողությունը կարող է փրկել տնտեսությունը:
“Երբ վերահսկողության մակարդակը շատ բարձր է, տնտեսությունը “խեղդվում է”, ես կփոխեի այդ ծրագիրը` մեզ թափանցիկություն է հարկավոր”,-նշել է Ռոմնին:
“Մեր հայացքները տարբերվում են փոքր բիզնեսի հարցերում: Շատ փոքր ձեռնարկություններն ավելի մեծ ծախսերին չեն դիմանա: Նրանք ստիպված կլինեն մեծացնել իրենց անձնակազմերը: Այդ մոտեցումը թույլ չի տա, որ մեր տնտեսությունն աճի:
Հանդիսատեսը բանավեճի հաղթանակը վերագրել է Ռոմնիին: Ըստ “CNN”-ի` Միթ Ռոմնիի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 67 տոկոսը, Օբամային հաղթող է ճանաչել ընդամենը 25 տոկոսը: Նախագահի թեկնածուների հաջորդ բանավեճը կկայանա հոկտեմբերի 16-ին: