05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նման այցելությունները նպաստում են նաեւ միջազգային ասպարեզում Հարավային Կովկասի մասին օբյեկտիվ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի “Գերմանիա-Հարավային Կովկաս” խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենին:

Հանրապետության ղեկավարը ողջունել է պարոն Բյորնզենի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր եւ կարեւորել խորհրդարանական ձեւաչափով այցելությունները՝ որպես բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ փոխճանաչողության բարձրացմանն ու բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլ: Նման այցելությունները, Նախագահի համոզմամբ, նպաստում են նաեւ միջազգային ասպարեզում Հարավային Կովկասի մասին օբյեկտիվ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը եւ բազմաբնույթ համագործակցությունը երկկողմ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու լայն հնարավորություններ են ստեղծում:

Բունդեսթագի “Գերմանիա-Հարավային Կովկաս” խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենը նշել է, որ իր գործընկերների հետ այսուհետ եւս ջանքեր կգործադրի ամենատարբեր ոլորտներում Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցությունը խթանելու եւ Հայաստանի զարգացմանը նպաստելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների եւ մարտահրավերների շուրջ

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ