18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԳ նախարարը ողջունեց շվեյցարացի պատգամավորների այցն Արցախ

Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեյցարիայի խորհրդարանի “Շվեյցարիա-Հայաստան” բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը`  համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր  քսան տարիների ընթացքում թե´ փոխադարձ այցերի եւ թե´միջազգային տարբեր հարթակներում հաճախակի շփումների միջոցով, բնականոն հաճախականությամբ զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առնչությամբ:

Նախարար Նալբանդյանը ողջունեց շվեյցարացի պատգամավորների այցն Արցախ` նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ տեղում առկա իրավիճակին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար շվեյցարացի խորհրդարանականներն վստահեցրեցին, որ շարունակելու են իրենց գործունեությունը ուղղված հայ-շվեյցարական փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Նախարար Նալբանդյանը առանձնահատուկ կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը, եւ մասնավորապես բարեկամական խմբերի կողմից իրականացվող աշխատանքները որպես երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման կարեւոր բաղադրիչ:

Կողմերն անդրադարձան նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ