16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՕԵԿ-ը շնորհավորել է “Վրացական երազանքին”

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար,  “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել “Վրացական երազանք” կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին` Վրաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես նշվում է, որ Վրաստանի ժողովրդի բարձր վստահությամբ կազմավորվող կառավարությունը կապահովի երկրի բազմակողմանի եւ ժողովրդավարական զարգացումը, տնտեսության վերակառուցումն ու արդիականացումը, բարեփոխումների շարունակականության եւ ժողովրդի բարձր կենսամակարդակի ապահովումը:

“Վստահ եմ, որ Ձեր կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում էլ ավելի կխորանան հայ-վրացական եղբայրական եւ բարեկամական բազմադարյա հարաբերությունները` հանուն մեր պետությունների եւ ժողովուրդների բարեկեցության” ասված է ուղերձում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ