09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Իվանիշվիլին կայցելի Ադրբեջան

“Վրացական երազանք” կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին որպես Վրաստանի վարչապետ կմեկնի ԱՄՆ, որից հետո կկազամկերպվի նրա այցն Ադրբեջան, տեղեկացնում է “Грузия-Online”-ը:

Ինչպես հայտնել է  Բաքվում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն, Ադրբեջանը եւ ԱՄՆ-ը Վրաստանի “հիմնական ստրատեգիական դաշնակիցներն” են եւ հավելել, որ արտաքին քաղաքականությունը կշարունակվի նույն ընթացքով` կառավարության  փոփոխումից հետո որեւէ բան չի փոխվի:

Դեսպանը նշել է նաեւ, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերութունները կշարունակվեն եւ ավելի կխորանան ու կզարգանան:

Ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարել էր, որ կոալիցիան լիովին կաշխատի Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաեւ կկարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ: “Հաճախ են ասում, որ Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն անհամատեղելի են, սակայն կարծում եմ, որ կգտնվեն շփման կետեր”,-նշել էր Իվանիշվիլին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ