15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

“Հունաստանը քո գաղութը չէ”. հույն ցուցարարները` Գերմանիայի կանցլերին /վիդեո/

Աթենքի ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որոնք փորձել են ջարդել պատնեշները եւ հայտնվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մոտ, ով այժմ գնտվում է Հունաստանում: Ակտիվիստների գործողությունները վերածվել են բախումների ոստիկանության հետ, տեղեկացնում է “Reuters”-ը:

Ակտիվիստներն սկսել են քարեր եւ փայտեր նետել, ոստիկանությունն ի պատասխան` արցունքաբեր գազ եւ նռնակներ է օգտագորել: Ապստամբ ցուցարարները պաստառներ են ծածանել, որոնց վրա գրված է եղել “Մերկել, Հունաստանը քո գաղութը չէ”, “Սա Եվրամիություն չէ, սա ստրկություն է”:

Հունաստանը գտնվում է ծայրահեղ ֆինանսական ճգնաժամի մեջ: Վերջերս երկրի կառավարությունն ստիպված էր հայտարարել խոշոր նավահանգիստների, փոստերի, պետական ընկերությունների եւ թանկարժեք ակտիվների մասնավորեցման մասին: Որպեսզի հնարավորություն ունենա մարելու Եվրամիության պարտքը, Հունաստանն ստիպված է անընդհատ կրճատել բյուջեն, ինչն առաջացնում է բնակչության դժգոհությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ