22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նախարարությունը պահանջում է վերացնել խախտումները

Դեռեւս հունիսի վերջերից ՀՀ առողջապահության նախարարությունը հարուցված վարչական վարույթների շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել հանրապետությունում ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ։ Հայտնաբերվել են լիցենզավորման օրենսդրության եւ սանիտարական օրենսդրության մի շարք նորմերի պահանջների խախտումներ: Որպես լիցենզավորման օրենսդրության խախտում ավելի հաճախ արձանագրվել է ախտահանման սարքի, անհրաժեշտ մասնագետների առկայության, տվյալ տեսակի գործունեության համար պահանջվող տարածքների,  անհրաժեշտ անհետաձգելի […]

Բելառուսի ցանկությունն է լինել հավասար գործընկեր. Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ Դեկտեմբերի 5-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի եւ նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես կարեւորվեց միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների […]

Հայաստանը շահագրգռված է ինտեգրացիոն գործընթացներով. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին, այդ թվում Մաքսային միությանը: Վիկտոր Խրիստենկոն ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել Մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները, ձեռքբերումներն ու արդյունքները, ինչպես նաեւ […]

Ավստրալիայի թեմը նոր առաջնորդ ունի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, ազատվելով Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պարտականություններից, 2013 թվականի հունվարի 1-ից նշանակվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ:

Վրաստանը մտադիր է Ռուսաստանին “փակուղու առջեւ կանգնեցնել”

Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանի նոր իշխանություններն այնպիսի արտաքին քաղաքականություն են մշակել Ռուսաստանի հանդեպ, որ վերջինս “խակուղում կհայտնվի” Աբխազիայից եւ Հարավային Օսիայից զորքերը հանելու հարցում, գրում է “Взгляд”-ը: “Մենք շուտափույթ փոփոխությունների չենք սպասում Ռուսաստանի դիրքորոշման հարցում, մենք նման պատրանքներ չունենք: Մեր արտաքին քաղաքականության գլխավոր առաջադրանքն է երբեւէ հնարավորություն չտալ Ռուսաստանին […]

Եվրոպական հանձաժողովի նախագահը տպավորված է Հայաստան կատարած իր այցից

Դեկտեմբերի 4-ին Բրյուսելում տեղի ունեցավ Արեւելյան Գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը: Նման ձեւաչափով հանդիպման նպատակն էր քննարկել Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղ գտած ԵՄ եւ գործընկեր երկրների միջեւ համագործակցության ընթացիկ զարգացումներն ու հեռանկարները եւ նախանշել  անելիքները մինչեւ 2013 թ.  Վիլնյուսի գագաթաժողովը: […]

Ցուցարարներն ստիպել են Եգիպտոսի նախագահին լքել իր նստավայրը /վիդեո/

Մի քանի հազար եգիպտացի ցուցարարներին, ովքեր դեմ են նախագահ Մուհամեդ Մուրսիի վերջին որոշումներին, հաջողվել է մոտենալ նախագահական նստավայրին` չնայած ոստիկանների դիմադրությանը, հաղորդում է “Reuters”-ը: Նախագահին մոտ աղբյուրները հայտնել են, որ ամբոխի` նախագահական պալատի մոտ հասնելուն պես Մուրսին լքել է իր նստավայրը: Ոստիկանությունն իր հերթին արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարների դեմ: Վերջիններս կոչ են անում Մուրսիին […]

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Իռլանդիա դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նապատակով: Դուբլինում Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ԱԳ նախարարների խորհրդին: Նախատեսված են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:     

Սիրիացի ապստամբները կրակ են բացել դպրոցի վրա.28 աշակերտ է զոհվել

Սիրիացի ապստամբները նախօրեին կրակ են բացել Դամասկոսի արվարձանում գտնվող Վաֆիդին փախստկանների ճամբարի դպրոցի ուղղությամբ, հաղորդում է “Reuters”-ը: Ըստ ստացված տեղեկությունների` սպանվել են դպրոցի 28 աշակերտներ եւ մեկ ուսուցիչ: Սիրիական հեռուստատեսությունն այն անվանել է “ահաբեկիչների կողմից իրագործված վայրագ հանցագործություն”: Ընդդիմադիր աղբյուրները հաստատել են կրակոցների փաստը, սակայն հայտնել են, որ ապստամբները որեւէ առնչություն չունեն դրա հետ: Հավելյալ […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության եւ ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարների հետ:

Երեւանի մետրոպոլիտենում իրականացվող Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ու Եվրամիության կողմից համատեղ ֆինանսավորվող ծրագրի ընթացքի ու շարունակականության հետ կապված հարցեր են քննարկվել  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան  Տրայան Հրիսթայի  ու              Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգի հանդիպման ժամանակ: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար եւ բարձր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի