18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ցուցարարներն ստիպել են Եգիպտոսի նախագահին լքել իր նստավայրը /վիդեո/

Մի քանի հազար եգիպտացի ցուցարարներին, ովքեր դեմ են նախագահ Մուհամեդ Մուրսիի վերջին որոշումներին, հաջողվել է մոտենալ նախագահական նստավայրին` չնայած ոստիկանների դիմադրությանը, հաղորդում է “Reuters”-ը:

Նախագահին մոտ աղբյուրները հայտնել են, որ ամբոխի` նախագահական պալատի մոտ հասնելուն պես Մուրսին լքել է իր նստավայրը: Ոստիկանությունն իր հերթին արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարների դեմ:

Վերջիններս կոչ են անում Մուրսիին հրաժարական տալ: Նրանք միաբերան հայտարարել են, որ դա “իրենց վերջին նախազգուշացումն է”:

Բողոքի ակցիաները Եգիպտոսում սկսվեցին 2 շաբաթ առաջ, երբ նախագահ Մուրսին վերանայեց սահմանադրական  հռչակագիրը, ըստ որի նախագահի լիազորությունների շրջանակն անհամեմատ ընդլայնվում է, իսկ դատական մարմիններին արգելվում է բողոքարկել նախագահի որոշումները: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ