Ասադը փախե՞լ է

Արաբական բլոգներում եւ սոցկայքերում կրկին տեղեկություն է հայտնվել այն մաիսն, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը փախել է Ռուսաստան: Նախկինում նման լուրեր եւս հայտնվել էին, այն էլ` մի քանի անգամ, գրում է “утро.ру”-ն: Իբրեւ “ապացույց” խոսվում է Դամասկոսից կատարված ինչ-որ կասկածելի ավիաչվերթի մասին: Դա “Սիրիական ավիաուղիների” ինքնաթիռ է եղել, որը վայրէջք է կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում` առանց անցնելու Թուրքիայի օդային տարածքով: Ասադի փախուստի մասին լուրերին զուգահեռ տարածվում են նաեւ հակասական տեղեկություններ այն մասին, որ նա մահացել է կամ ծանր վիրավոր է: