26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արամ Կարապետյանը կորոշի միանձնյա

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին “Կոնգրես” հյուրանոցում տեղի ունեցավ “Նոր Ժամանակներ” կուսակցության ակտիվի հերթական հավաքը: Հանդիպման մասնակիցների թվում էին ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավարները:

Քննարկման առանցքային թեմայի` առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցու­թյան խնդրի քաղաքական, հասարակական եւ սոցիալական ասպեկտները հանգամանալից ներկա­յաց­նելուց հետո, “Նոր Ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ներկաներին առաջարկեց կարծիքներ հնչեցնել` այդ ընտրությունների նկատմամբ հասարա­կության մոտ առկա ակնկալիքների մասին: Ներկաների ճնշող մեծամասնությունը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում տիրող վայրի անօրինականության մթնոլորտում ընտրու­թյուններով որեւէ վիճակ փոխելն ուղղակի անհնար է դարձել, իսկ հասարակության մոտ գերիշխում են նախահեղափոխական տրամադրու­թյունները:

Ժողովը միաձայն առաջարկեց, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն իր թեկնածության առաջադրման հարցի մասին որոշումը կայացնի միանձնյա` ելնելով առաջիկա քաղաքական զարգացումներից:

 

ՆԺԿ   ՄԱՄԼՈ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ