14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մոլդովան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը. Մոլդովայի վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին, ով Երեւանում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. “Վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ նոր խթան կհանդիսանա հայ-մոլդովական կապերի հաստատման գործում”:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոլդովայի վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է խորացնելու եւ ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները: Վլադ Ֆիլատը նշել է, որ Մոլդովան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը՝ ԱՊՀ-ի եւ Արեւելյան գործընկերության շրջանակում:

Զրուցակիցներն անբավարար են գնահատել երկկողմ տնտեսական հարաբերությունների ընթացքը: Այդ համատեքստում, կարեւորվել է հայ-մոլդովական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են այդ ուղղությամբ կատարել հստակ քայլեր՝ մշակել տնտեսական համագործակցության զարգացման նոր օրակարգ:

Տիգրան Սարգսյանը եւ Վլադ Ֆիլատը կարեւորել են նաեւ փորձի փոխանակումը իրականացվող բարեփոխումների ուղղությամբ եւ այդ համատեքստում քննարկել մի խումբ հարցեր:

 

 

  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ