ՀՀ եւ Բելառուսի ՊՆ-ների միջեւ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել

Նոյեմբերի 26-ից 30-ը Երեւանում անցկացվել է հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության գերատեսչությունների, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաեւ ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները: Նիստը վարել են Հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը եւ բելառուսական մասի նախագահ, Բելառուսի Հանրապետության պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ […]