27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերություններում առաջընթաց է գրանցվել. Ժոզե Մանուել Բարոզո

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ նրա գլխավորած պավիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: 

Ողջունելով պարոն Բարոզոյին Ազգային ժողովում` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ նրա այցը Հայաստան այն փաստի վկայությունն է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ ԵՄ հետ մերձեցումը եւ եվրաինտեգրման քաղաքականությունը եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Նա գոհունակությամբ փաստեց, որ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ մեկնարկած ՀՀ-ԵՄ բանակցությունները հաջողությամբ են ընթանում եւ մենք մտադիր ենք մինչեւ 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովը ավարտին հասցնել այդ գործընթացը: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց, որ Հայաստանը ակտիվորեն մասնակցում է նաեւ Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին` նշելով, որ հայկական կողմը առաջինն է ողջունել Արեւելյան գործընկերության շրջանակներում խորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը ցանկություն է հայտնել 2014թ. Եվրանեսթ Խորրհրդարանական վեհաժողովը անցակցնել Երեւանում, ինչի մասին երեկ հայտարարվեց նաեւ գագաթնաժողովի ժամանակ եւ հույս հայտնեց, որ Եվրոպական հանձնաժողովը բարձր մակարդակով ներկայացված կլինի Վեհաժողովում, ինչը ավելի արդյունավետ կդարձնի Արեւելյան գործընկերության շրջանակում իրականացվող ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ խորհրդարանական ընտրությունները անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ինչի մասին վկայում են նաեւ միջազգային դիտորդական առաքելությունները եւ ՀՀ իշխանությունները հաստատակամ են 2013 թ. փետրվարին էլ ավելի թափանցիկ եւ միջազգային չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնել:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար եւ շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ` Եվրոպական խորհրդարանի նախագահը անհրաժեշտ համարեց Հայաստան -Եվրամիություն փոխգործակցության խորացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Եվրամիության հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման գործում նա կարեւոր համարեց խորհրդարանի դերակատարությունը: Պարոն Բարոզոն ուրախությամբ նշեց, որ ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերություններում առաջընթաց է գրանցվել եւ Հայաստանը հաջողությամբ շարունակում է իրականացնել բարեփոխումները տարբեր ոլորտներում: Նա գոհունակությամբ փաստեց, որ զգալի առաջընթաց է գրանցվել նաեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Պարոն Բարոզոն նշեց, որ ԵՄ հետ իրավական դաշտի մոտարկումը առանցքային դերակատարություն կունենա համագործակցության խորացման առումով եւ այս հարցում ընդգծեց Ազգային ժողովի դերը: Եվրահանձնաժողովի նախագահը ողջունեց մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունները եւ հույս հայտնեց, որ նախագահական ընտրությունները եւս կանցնեն արդար եւ թափանցիկ, ինչը մեծապես կնպաստի Հայաստանի հետագա առաջընթացին եւ ԵՄ-ՀՀ համագործակցության խորացմանը:  

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ