05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ԱԳ նախարարը եւ Մոլդովայի փոխվարչապետը քննարկեցին տարածաշրջանային խնդիրնեըը

Դեկտեմբերի 1-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Երեւան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ եւ եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեի հանդիպումը:

Հանդիպմանը նախարարները կարեւորեցին երկու երկրների միջեւ բարձր մակարդակի փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական փոխգործակցության, արտգործնախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, քննարկեցին նաեւ միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, հումանիտար եւ մշակութային փոխանակումներին առնչվող հարցեր:

Զրույցի ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ