18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի ելույթը` “Կանայք, խաղաղություն ու անվտանգություն” թեմայի քննարկման ժամանակ

Նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ անդրադարձավ “Կանայք, խաղաղություն ու անվտանգություն” թեմային, որի քննարկմանը ելույթներով հադես է եկել նաեւ կազմակերպությունում Հայաստանի դեսպանը:

ՀՀ դեսպանը բարձր է գնահատել հասարակական կառույցների կողմից ազգային ու միջազգային մակարդակներում տարվող աշխատանքները, նշել որ կանանց նկատմամբ բռնությունների մասշտաբի, հաճախականության ու դրանց ազդեցության մասին տեղեկատվական դաշտի անբավարար լինելու պատճառով դանդաղում է համապատասխան ու արդյունավետ կանխարգելող իրավական բարեփոխումների ու գործողությունների մշակումը եւ իրականացումը:

Կարեն Նազարյանը մեծապես կարեւորել է կանանց քաղաքական մասնակցությունը` մասնավորապես հակամարտություններից տուժած տարածաշրջաններում ու այդ համատեքստում հույս հայտնել, որ քաղաքացիական հասարակության համար մշակված Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման եվրոպական գործընկերության ծրագիրը նույնպես կարող է օգտակար լինել հակամարտության բոլոր երեք կողմերի ԶԼՄ-ների ու հասարակական կառույցների ներկայացուցիչների միջեւ երկխոսություն խթանելու համար:

Որպես Ֆրանկոֆոնիայի նորընտիր անդամ, Կարեն Նազարյանը նշել է նաեւ որ, Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի գենդերային հավասարության եւ կանանց առաջխաղացման (UN Women) ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ համագործակցության  մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է նախագահական հայտարարություն` ընդգծելով կառավարությունների դերը խաղաղության հաստատման եւ հակամարտությունների կարգավորման փուլերում կանանց քաղաքական մասնակցությունն ապահովելու հարցում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ