20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Բելառուսի ցանկությունն է լինել հավասար գործընկեր. Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ

Դեկտեմբերի 5-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի եւ նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես կարեւորվեց միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ երկու երկրների` միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարներին: Ըստ Արտակ Զաքարյանի` առաջնային խնդիր է, որ Բելառուսի խորհրդարանական պատվիրակությունը` որպես հավասար գործընկեր, ներգրավված լինի Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում: Այդ առումով աշխատանքներ են կատարվում Եվրանեսթ ԽՎ-ում ստեղծված հատուկ աշխատանքային խմբում:

Կարեւորելով եվրոպական ինտեգրացիան` Ստեպան Սուխորենկոն նշեց, որ իրենց ցանկությունն է լինել հավասար գործընկեր:

Հանդիպմանն անդրադարձ եղավ Բելառուսի խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաեւ Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին եւ խորհրդարանների միջեւ կապերի աշխուժացման հնարավորություններին: Կողմերը պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցությունը խորացնելու համար:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ