07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սիրիացի ապստամբները կրակ են բացել դպրոցի վրա.28 աշակերտ է զոհվել

Սիրիացի ապստամբները նախօրեին կրակ են բացել Դամասկոսի արվարձանում գտնվող Վաֆիդին փախստկանների ճամբարի դպրոցի ուղղությամբ, հաղորդում է “Reuters”-ը:

Ըստ ստացված տեղեկությունների` սպանվել են դպրոցի 28 աշակերտներ եւ մեկ ուսուցիչ: Սիրիական հեռուստատեսությունն այն անվանել է “ահաբեկիչների կողմից իրագործված վայրագ հանցագործություն”:

Ընդդիմադիր աղբյուրները հաստատել են կրակոցների փաստը, սակայն հայտնել են, որ ապստամբները որեւէ առնչություն չունեն դրա հետ: Հավելյալ տեղեկություններ, թե ինչու եւ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը, առայժմ հայտնի չէ:

Վերջին օրերին իրավիճակը Դամասկոսում եւ նրա արվարձաններում կտրուկ վատթարացել է: Քաղաքում շարունակ պայթյուններ եւ կրակոցներ են լսվում, որոնց պատճառով մի քանի անգամ փակվեց Դամասկոսի միջազգային օդանավակայանը: 

Իրավիճակի սրման պատճառով ՄԱԿ-ի առաքելությունը Սիրիայում ետ կանչեց իր բոլոր տեխնիկական աշխատակիցներին` այնտեղ թողնելով միայն գլխավոր մասնագետներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ