01 Մարտի, Saturday, 2025
KFC

Եվրոպական հանձաժողովի նախագահը տպավորված է Հայաստան կատարած իր այցից

Դեկտեմբերի 4-ին Բրյուսելում տեղի ունեցավ Արեւելյան Գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը: Նման ձեւաչափով հանդիպման նպատակն էր քննարկել Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղ գտած ԵՄ եւ գործընկեր երկրների միջեւ համագործակցության ընթացիկ զարգացումներն ու հեռանկարները եւ նախանշել  անելիքները մինչեւ 2013 թ.  Վիլնյուսի գագաթաժողովը:

Հանդիպման սկզբում ԵՄ Ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անդրադարձավ Եվրոպական հարեւանության վերանայված քաղաքականությանը, որի շրջանակներում հատկապես կարեւորվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ գործընկեր երկրներում ձեռնարկվող քայլերը: Նշվեց, որ այդ ոլորտներում առաջընթացի հիման վրա է, որ ԵՄ-ն կիրառելու է “ավելին՝ ավելիի դիմաց” սկզբունքը: Հանձնակատարը հիշատակեց նաեւ, որ Եվրոպական հանձաժողովի  նախագահ Ժ. Մ. Բառոզուն մեծապես տպավորված է Հայաստան վերջերս կատարած իր այցելությունից:

Փոխնախարար Մնացականյանը, իր ելույթում կարեւորելով Արեւելյան գործընկերության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացման գործում, ընդգծեց, որ ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները առաջին հերթին կառուցվում են ընդհանուր արժեհամակարգի վրա: Նա շեշտեց, որ ԵՄ հետ ընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա հիմնված բարեփոխումներ իրականացնելը Հայաստանի ներքին օրակարգի մասն է եւ Արեւելյան գործընկերությունն ընձեռնում է դրանք խթանելու գերազանց հնարավորություն:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատեց մինչեւ 2013 թ. Վիլնյուսի Արեւելյան գործընկերության գագաթաժողովը ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններն ավարտելու եւ առաջիկայում Ասոցացման օրակարգ ձեւավորելու շուրջ աշխատանքներ տանելու Հայաստանի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ