19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության եւ ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարների հետ:

Երեւանի մետրոպոլիտենում իրականացվող Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ու Եվրամիության կողմից համատեղ ֆինանսավորվող ծրագրի ընթացքի ու շարունակականության հետ կապված հարցեր են քննարկվել  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան  Տրայան Հրիսթայի  ու              Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգի հանդիպման ժամանակ:

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար եւ բարձր գնահատելով իրականացվող համատեղ ծրագիրը, քաղաքապետ  Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ առաջին փուլով մետրոպոլիտենում արդեն իսկ իրականացված վերակառուցման եւ արդիականացման աշխատանքները փաստում են, որ ծրագիրը հաջողված է եւ նույն արդյունավետությամբ կշարունակվեն նաեւ երկրորդ փուլի աշխատանքները. «Մետրոն մայրաքաղաքի կարեւոր տրանսպորտային միջոցներից մեկն է եւ Երեւանի մետրոպոլիտենը գտնվում է քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում: Մեր քաղաքականությունն է ընդլայնել մետրոպոլիտենի ցանցը, որն անշուշտ մեծ ներդրումներ է պահանջում, սակայն այսօր մենք ունենք նաեւ շատ կարեւոր խնդիր՝ պահպանել առկա համակարգն ու առաջին հերթին լուծել մեր բնակիչների անվտանգության խնդիրը»,-նշել է քաղաքապետը:

 Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթան էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրենք ի դեմս Երեւանի քաղաքապետարանի ունեն վստահելի գործընկեր. «Մենք այսօր ունենք ամուր հիմք շարունակելու եւ ընդլայնելու համագործակցությունը Երեւանի քաղաքապետարանի հետ: Թիմային աշխատանքի արդյունքում այսօր Երեւանի մետրոպոլիտենը  շատ ավելի անվտանգ է ձեր քաղաքի բնակիչների համար»:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաեւ  ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի հետ կապված հարցեր: Այս փուլում հիմնական շեշտը կդրվի մետրոյի թունելներում ջրահեռացման խնդրի լուծման վրա, միաժամանակ ապահովելով էլեկտրաէներգիայի էական խնայողություն: Ծրագրի շրջանակում կարեւոր բաղադրիչ է հանդիսանում նաեւ շարժակազմերի արդիականացումը:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը ներկայացնելով ծրագրի ընթացքը ընդգծել է, որ քաղաքապետարանի հետ իրականացվող համատեղ ծրագիրը լավագույն ու հաջողված ծրագրերից է, որ բանկն իրականացրել է տարածաշրջանում:

Կողմերը փաստել են, որ ծրագիրը պատկանում է այն սակավաթիվ ներդրումային գործընթացներին, որտեղ կատարված գնումների արդյունքում կան զգալի ֆինանսական տնտեսումներ, որոնք ամբողջությամբ ուղղվել են գործող շարժակազմերի արդիականացմանը: Եվ այսօր այդ տնտեսման հաշվին արդեն իսկ ամբողջովին նորացվել են 8 վագոններ, որոնք զգալիորեն կբարելավեն ուղեւորների սպասարկման որակը եւ մեքենավարների աշխատանքային պայմանները:

 Մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու Երեւանի քաղաքապետարանի եւ բանկի միջեւ իրականացվող ծրագրերը քաղաքային տնտեսության այլ ոլորտներում եւս:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ