19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախարարությունը պահանջում է վերացնել խախտումները

Դեռեւս հունիսի վերջերից ՀՀ առողջապահության նախարարությունը հարուցված վարչական վարույթների շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել հանրապետությունում ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ։ Հայտնաբերվել են լիցենզավորման օրենսդրության եւ սանիտարական օրենսդրության մի շարք նորմերի պահանջների խախտումներ: Որպես լիցենզավորման օրենսդրության խախտում ավելի հաճախ արձանագրվել է ախտահանման սարքի, անհրաժեշտ մասնագետների առկայության, տվյալ տեսակի գործունեության համար պահանջվող տարածքների,  անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնության դեղամիջոցների, նյութերի եւ այլնի բացակայությունը:

Ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեության իրականացման համար սանիտարական պարտադիր պահանջներից խախտումներ են արձանագրվել շենքերի կազմի եւ մակերեսների  անհամապատասխանության, ախտահանման աշխատանքների ոչ լիարժեք իրականացման, բժշկական գործիքների օգտագործման եւ պահման կարգի, աշխատակիցների առողջական վիճակի պարտադիր նախնական եւ պարբերական բժշկական զննության չենթարկելու կամ դրա ընթացակարգը խախտելու, ինչպես նաեւ տվյալ բժշկական կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած վտանգավոր բժշկական թափոնների գոյացման կանխարգելմանը, հավաքմանը, ժամանակավոր պահմանը, վնասազերծմանը, ոչնչացմանը, փոխադրմանը եւ թաղմանը ներկայացվող սանիտարական ու հակահամաճարակային պահանջները չբավարարելու մասին:

Նշված խախտումների վերացման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել։ Տնտեսվարող ինը սուբյեկտի հայտարարվել է նախազգուշացում` տալով ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Եվս հինգ սուբյեկտի գործունեությունը  կասեցվել է առանձին մասնագետների գործունեության մասով:

Առավել շատ խախտումներ կատարած տնտեսվարող չորս սուբյեկտի գործ արդեն ուղարկվել են, եւս  չորս գործ նախապատրաստվում է ուղարկելու ՀՀ վարչական դատարան`  տրված  լիցենզիաների գործողությունը դադարեցնելու պահանջով։   

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ