06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վրաստանը մտադիր է Ռուսաստանին “փակուղու առջեւ կանգնեցնել”

Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանի նոր իշխանություններն այնպիսի արտաքին քաղաքականություն են մշակել Ռուսաստանի հանդեպ, որ վերջինս “խակուղում կհայտնվի” Աբխազիայից եւ Հարավային Օսիայից զորքերը հանելու հարցում, գրում է “Взгляд”-ը:

“Մենք շուտափույթ փոփոխությունների չենք սպասում Ռուսաստանի դիրքորոշման հարցում, մենք նման պատրանքներ չունենք: Մեր արտաքին քաղաքականության գլխավոր առաջադրանքն է երբեւէ հնարավորություն չտալ Ռուսաստանին ինչ-որ բանում մեղադրել Վրաստանին: Ուզում ենք Ռուսաստանին այնպես “փակուղու առաջ կանգնեցնենք”, որ մեր դրական քայլերին դրական պատասխանի, իսկ արհամարհանքը բացասաբար ազդի հենց իր իմիջի վրա”,-նշել է Ալասանիան:

Նրա խոսքով` աշխարհը չի հաշտվի Ռուսաստանի այն դիրքորոշման հետ, որը նա ընդունել է 2008-ի պատերազմից հետո: Նա համոզմունք է հայտնել, որ վաղ թե ուշ Ռուսաստանն ստիպված կլինի կատարել իր պարտավորություններն այդ հարցում:

“Մեր նպատակն է հարթել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ մեր ազգային շահերի հաշվին: Ողջ աշխարհն է ընդունում իրականությունը, այն, որ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի տարածքի մի մասը”,-հայտարարել է փոխվարչապետը:

Ալասանիայի կարծիքով` հարաբերությունների կարգավորումը կարելի է սկսել տնտեսությունից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ