24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: “Սիրելի կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ եւս բարձրաձայնելու մեր զգացմունքները մեր մայրերին, կանանց, տատիկներին, քույրերին ու դուստրերին. մի բան, որ առօրյա հոգսերով ու խնդիրներով տարված` ամեն օր չէ, […]

Բացիկներ ու վարդեր Երեւանի քաղաքապետի կողմից

Մայրության եւ գեղեցկության օրվա` ապրիլի 7-ի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից անցորդ բոլոր կանանց եւ աղջիկներին շնորհավորական բացիկով վարդեր են բաժանվելել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների անցկացման վայրերից մեկը Մաշտոցի պողոտայում գտնվող “Մալիբու” սրճարանին հարակից տարածքն է, ուր տեղադրվել են օրվա խորհրդին համահունչ ձեւավորված տոնական դեկորատիվ զամբյուղներ: Տոնական մթնոլորտն այստեղ ամբողջացել […]

Կգործարկվեն հրապարակի շատրվանները

Ապրիլի 7-ից Երեւանի բոլոր վարչական շրջաններում գործարկվեցին մայրաքաղաքի 1500 ցայտաղբյուրները: Դեռ նախորդ տարի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի ջրային կառույցների նորոգմանն ու գործարկմանը զուգահեռ՝ նորոգվեցին նաեւ կենտրոնական փողոցներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաեւ բակային տարածքներում առկա բոլոր ցայտաղբյուրները: Դրանցից  մի մասի գործարկման համար, ի դեպ, անհրաժեշտ եղավ հիմովին նորոգել ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը: Մինչեւ […]

Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին աշխատանքային այցով կայցելի Հայաստան

ՀՀ Նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով ապրիլի 8-9-ը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին աշխատանքային այցով կայցելի Հայաստան:   Իրանի արտգործնախարարին կընդունի ՀՀ Նախագահը: Նախատեսված են Հայաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները:

Երևանի քաղաքապետից

Սիրելի կանայք, մայրեր ու քույրեր,   Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:   Գարնանային այս հիասքանչ տոնը ևս մի հրաշալի առիթ է  երախտիքի ու գնահատանքի խոսքեր ուղղելու ձեզ:   Դարեր շարունակ, տանելով բազմաթիվ դժվարություններ, հայ կինն իր փխրուն ուսերին միաժամանկ կրել է օջախը շեն պահելու պատասխանատվությունը՝ դառնալով ավանդական հայ ընտանիքի կայունության ու […]

Թող Սուրբ Կույսի պայծառ կերպարը միշտ ներշնչման աղբյուր լինի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայան հայոց կաթողիկոսը Ավետման տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: “Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց եւ օրիորդաց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի եւ Մայրության ու գեղեցկության օրվա առիթով: Ավետման տոնը առ Աստված փառաբանության եւ Բարձյալի ամենազոր կամքին Սուրբ Կույսի օրինակով հնազանդվելու լուսավոր […]

Գերմանահայերը մտահոգ են

 Փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակը խիստ լարված է: Հակառակ որոշ կանխատեսումների մթնոլորտը գնալով շիկանում է եւ սպասվում է, որ այն իր կուլմինացիոն կետին կհասնի ապրիլի 9-ին`նախագահական երդմնակալության օրը: ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է , որ կարող են սադրանքներ եւ բախումներ առաջանալ խաղաղ բնակչության ու օրինապահ  մարմինների միջեւ եւ զարգացումները գնան մարտի 1-ի հայտնի […]

Businessgame-ը` ձկնաբուծությանը

 Ապրիլի 6-ին Tom Collins PUB-ում մեկնարկեց Businessgame նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղը: Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ “Մերքեթինգի (շուկայագիտության) հայկական ակումբ” ՀԿ-ն։ Businessgame-ը բիզնես գործունեության սիմուլյատոր է. բանկի տոկոսները, ապրանքների գները եւ այլ թվային ցուցանիշներ գործակիցներով համապատասխանում են ՀՀ շուկայում առկա թվերին: Բիզնես խաղի առաջին ծրագիրը նվիրված է ՀՀ ձկնաբուծության ոլորտին։ Ինչպես նշեց Մերքեթինգի հայկական […]

Պարգեւատրեց Սեյրան Օհանյանը

Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ինստիտուտի կազմավորման եւ գործունեության 20-ամյակին: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ վարչություների պետեր, Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հրամանատարական ու պրոֆեսորադասախոսական կազմը, ազատամարտիկներ, ինստիտուտի […]

1500 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 1500 կրակոց: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների եւ շփման գծի ողջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի