10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Կգործարկվեն հրապարակի շատրվանները

Ապրիլի 7-ից Երեւանի բոլոր վարչական շրջաններում գործարկվեցին մայրաքաղաքի 1500 ցայտաղբյուրները: Դեռ նախորդ տարի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի ջրային կառույցների նորոգմանն ու գործարկմանը զուգահեռ՝ նորոգվեցին նաեւ կենտրոնական փողոցներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաեւ բակային տարածքներում առկա բոլոր ցայտաղբյուրները: Դրանցից  մի մասի գործարկման համար, ի դեպ, անհրաժեշտ եղավ հիմովին նորոգել ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը: Մինչեւ ուշ աշուն, մայրաքաղաքի տարբեր հատվածներում կգործեն երեւանյան կոլորիտի այլեւս անբաժան մաս կազմող ցայտաղբյուրները՝ զովացնելով ու հագեցնելով ինչպես երեւանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի ծարավը:

Քաղաքապետարանի կողմից Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ այսօր Հանրապետության հրապարակում երեկոյան ժամը 19:00-ին կազմակերպված տոնական համերգային ծրագրի շրջանակում, կգործարկվեն նաեւ Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրն ու ջրային կառույցները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ