24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Ապրիլի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը եւ […]

ԱՊՀ Երիտասարդական համաժողովի կազմակերպչական հարցերն են քննարկվել

Մարտի 29-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի անդրանիկ նիստը, որին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանից մասնակցել են Կառլեն Խաչատրյանը եւ Ավետիք Հարությունյանը, ով ներկայացնում է ԼՂՀ-ն: Ապրիլի 4-ին Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երիտասարդական խորհրդարանի նախագահ Կառլեն Խաչատրյանը, ներկայացնելով նիստի […]

Արթուր Բաղդասարյանն ընդունեց Լեհաստանի դեսպանին

 Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Անդրադառնալով մարտի 26-28-ը իր գլխավորած պատվիրակության` Լեհաստանի Հանրապետություն կատարած այցին` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ իր հանդիպումները Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի, Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսևիչի, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի և մի շարք այլ […]

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել

Հյուսիսիային Կորեայի իշխանությունները վերջնական համաձայնության են եկել ԱՄՆ-ի դեմ ուղղված “անգութ” հարվածի շուրջ, հաղորդում է “AFP”-ը: Կորեայի Ազգային Դեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությանը` մի շարք “առաջադեմ, փոքրացված եւ թեթեւացված միջուկային հարվածներով”: “Պայթյունի ժամանակը մոտենում է”,-ասվում է պետության պաշտոնական հաղորդագրության մեջ: Ըստ այդ հաղորդագրության` պատերազմը Կորեական թերակղզում կարող է սկսվել […]

Նալբանդյանը բարձր է գնահատում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը

Ապրիլի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Իրանի միջեւ հաստատված բարիդրացիական հարաբերությունները եւ նշեց, որ տարբեր մակարդակներով փոխայցելությունները նպաստում են փոխշահավետ համագործակցության զարգացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռամին Մեհմանփարաստը տեղեկացրեց, որ իր այցելությունը բավականին հագեցած էր, եւ տեղի ունեցած բովանդակալից հանդիպումների […]

Թալիբներին արգելել են առեւանգել մարդկանց

“Թալիբան” աֆղանական շարժման առաջնորդ մուլլա Օմարն արգելել է իր ենթականերին առեւանգել մարդկանց` գումար կորզելու նպատակով: Նրա խոսքով` իրենց շարժման գլխավոր նպատակը օտարեկրյա օկուպացիոն զորքերի դեմ պայքարելն է:  Ինչպես  նշում է “The Nation”-ը, այս ուղերձում Օմար մուլլան առաջին անգամ է ընդունել “Թալիբան” շարժման անդամների` մարդկանց առեւանգումներին մասնակից լինելու եւ պատվերով սպանություններ կազմակերպելու փաստը: Մասնագետների խոսքով` դա […]

Վարչապետը ծանոթացել է Չարենցավանի արդյունաբերական ձեռնարկությունների ներդրումային ծրագրերին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Չարենցավանի ”ԱՍԿԵ ԳՐՈՒՊ” և “Ձուլակենտրոն” արդյունաբերական գործարաններ՝ ծանոթացել կատարված ներդրումների արդյունքներին և ձեռնարկությունների զարգացման ծրագրերին: Մասնավորապես, տեղեկացվել է, որ վերջին երկու տարիների ընթացքում ”ԱՍԿԵ ԳՐՈՒՊ”-ը, որը զբաղվելու է ամրանների արտադրությամբ, իրականացրել է մոտ 30 մլն դոլարի ներդրում: Դրա արդյունքում ընկերությունում ներդրվում է ”Siemens VAI” ընկերության համապատասխան սարքավորումները (ամրանների գլոցման հաստոն` […]

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի 28+Հայաստան ձևաչափով նիստին

 Սույն թվականի ապրիլի 2-ից 3-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում է գտնվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցությունն է 28+Հայաստան ձևաչափով ՆԱՏՕ-ի Քաղաքական և գործընկերության կոմիտեի նիստին: Նիստի ժամանակ քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի ու Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում 2012թ. ընթացքում Հայաստանի գրանցած առաջընթացը: […]

Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները. Նալբանդյան

Ապրիլի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկունին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց Վիկտոր Տվիրկունին ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա կազմակերպության արդյունավետության բարձրացման մեջ: Էդվարդ Նալբանդյանը նաեւ նշեց, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները եւ, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի